ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը զարմացել է` ինչու են հիմա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին վատ արտահայտվում:
«Էդ Սուրիկ Խաչատրյանին 25 տարի առաջ, երբ ճանաչում էի, էն ժամանակ ոչ մեկը ոչ մի վատ բան չէր ասում: Երբ շան տղեն, զենքը վերցրած, չանթիկը վզին գցած, սահման էր պահում»,- Aravot.am-ին ասաց գեներալ Մանվելը:
Մեր դիտարկմանը, թե նրան ազատամարտիկները սահմանին չեն տեսել, ասում են պատերազմի ժամանակ թալանով էր զբաղված, պարոն Գրիգորյանն ասաց. «Ղալաթ են անում, ես տեսել եմ: Էն ժամանակ թալան կա՞ր»:
Մեր հարցին` տեղյա՞կ է, որ Սուրիկ Խաչատրյանին տարբեր հանցագործությունների մեջ են մեղադրում, պարոն Գրիգորյանը ընդհատեց հարցը ու պատասխանեց. «Երբ որ հանկարծ դատարանով մեղադրանքի որոշում լինի, ես ու դու գնանք մի հատ էլ տանք բերանին: Եղա՞վ, երկուսով ենք գնալու, չմոռանաս»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մարդը ազնվորեն խոստովանել է թե ովեքեր և երբ է սկսել երկրի թալանը: