Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ երեք արտգործնախարարները համակարծիք են`ՄՄ-ում Հայաստանն անելիք չունի

Փետրվար 13,2014 17:47

«Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է Մաքսային միությունն իրենից ներկայացնում և վստահ էլ չեմ, թե այն մարդիկ, ովքեր տանում են դրան, լավ պատկերացնում են:Մի բան է մտահոգիչ` տարածաշրջանը, որպես ամբողջական միավոր դադարում է լինել ամբողջական, բայց` նմանատիպ առաջարկներ, ձեռնարկներ միշտ էլ եղել են»,- այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը`ՀՀ երեք արտգործնախարարների մասնակցությամբ կազմակերպված «Հայաստանի այսօրն ու վաղը» խորագրով քննարկման ժամանակ:

Միաժամանակ, Վահան Փափազյանը համոզմունք հայտնեց, որ ներկայիս իշխանությունները որևէ հարցում ՌԴ-ին չեն կարող մերժել: Այս համատեքստում նա գտնում է, որ արդի քաղաքական իրավիճակը շտկելու և կարգավորման կարիք ունի: «Ես ենթադրում եմ, որ այդպիսի սև գույներով մեր ներկան տեսնում եմ ոչ միայն ես, այլ բոլորը, բայց ես համոզված եմ, որ շատ դժվար է այս իրավիճակը շտկել»,- հայտարարեց նախկին արտգործնախարարը` հավելելով, որ երկրի ներսում ինչ-որ բարեփոխումներ իրականացնելու ազդակ կարող էր հանդիսանալ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, սակայն այդպես չեղավ և Հայաստանն «իմպուլսը չստացավ»:

Մեկ այլ նախկին արտգործնախարար՝ ներկայումս ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ ասաց , որ Հայաստանի վերջին 20 տարիների պատմությունը Ռուսաստանից փախչելու փորձ էր, որն այդպես էլ չհաջողվեց, քանի որ ՌԴ համար Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական իմաստով ամենակարևորն է:

ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենաերկարը պաշտոնավարած արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները մինչը սեպտեմբերի 3-ը այն մակարդակի վրա չէին, ինչ եղել են նախկինում` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք և քայլ էր հարկավոր վերադառնալու դրան: «Մենք մեր նկատմամբ վստահության կորուստ ունենք , մեզ վախեցնելու ինչ-որ գործընթաց ենք սկսել»,- նկատեց Վարդան Օսկանյանը: Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների առկայությունը Վարդան Օսկանյանը բացատրում է նաեւ նրանով, որ մեր երկրի քաղաքական ներկապնակը միակուսակցական է: Եթե այդպես չլիներ, Վարդան Օսկանյանը համոզված է, որ նախագահը կարող էր սեպտեմբերին Մոսկվայում խոսք տալ, վերադառնալ Հայաստան և այստեղ կոնսենսուսի արդյունքում ինչ-որ հայտարարի հասնեինք: «Մենք մտել ենք մի իմիտացիոն փուլ, բայց, ըստ էության, ոչինչ էլ չի փոխվելու»,- կարծում է Վարդան Օսկանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728