Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի օդանավակայանի գործարկման ժամանակ ինքնաթիռից օգտվելը հասանելի կլինի՞ հասարակ բնակիչներին

Փետրվար 12,2014 19:37

Կապանի օդանավակայանի գործարկման մասին արդեն մի քանի տարի է խոսվում է, ամեն տարի կապանցիները հույսով սպասում են նախկին օդանավակայանի շահագործմանը, սակայն մինչեւ օրս օդանավակայանի գործարկումը դեռեւս մնում է մեծ ցանկություն: Սյունիքի մարզպետից հետաքրքվեցինք, թե վերջապես ե՞րբ են տեսանելի լինելու օդանավակայանի գործարկման ծրագրի արդյունքներր, ե՞րբ են տարածաշրջանի բնակիչները հնարավորություն ունենալու մայրաքաղաք հասնել ավելի կարճ ու հեշտ ճանապարհով:

Նշենք, որ կապանցիները մայրաքաղաք հասնելու համար ամեն անգամ ստիպված են լինում 4-6 ժամում կտրել-անցնել 320 կմ հոգնեցուցիչ ճանապարհը, բացի այդ էլ հեռավորության պատճառով բազմաթիվ ծրագրեր մարզկենտրոն տեղ չեն հասնում, բարձրաստիճան հյուրերի ու տուրիստների հոսքն էլ նույն պատճառով նվազ է: Այն, որ օդանավակայանի գործարկումը տարածաշրջանի զարգացման համար խիստ անհրաժեշտություն է, բազմիցս են փաստել պատասխանատուները:

«Օդանավակայանը որպես ինֆրաստրուկտուրայի մի օղակ, մեր տարածաշրջանի համար շատ կարեւոր է, եւ այսօր ամեն ինչ անում ենք, որպեսզի գործարկման հնարավոր լուծումները գտնենք: Ծրագրի առաջին փուլով ուսումնասիրվել են թռիչքային եւ տեխնիկական մյուս սխեմաները, երկրորդ փուլով ֆինանսական բաղադրիչի վերլուծությունն է իրականացվել: Մենք արդեն ունենք թռիչքների իրականացման ժամանակ ինքնարժեքի գնագոյացման, օդանավակայանի պահապանման եւ մյուս այլ ծախսերի ընդհանուր պատկերը: Պետությունը 2014թ.-ին իր ռազմավարության մեջ ընդգրկել է այս հարցը, կփորձենք մեր հետեւողական աշխատանքով այն իրականացնել», – նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը եւ հավելեց, որ ամեն ինչ արվելու է վերագործարկումն հնարավորինս շուտ իրականացնելու համար: Իսկ մեր այն հարցին, թե ինքնաթիռից օգտվելը մատչելի կլինի՞ հասարակ բնակչին, մարզպետը պատասխանեց, որ օդանավակայանի վերագործարկման նպատակն այն է, որ յուրաքանչյուր բնակիչ անհրաժեշտության դեպքում կարողանա օգտվել ինքնաթիռից:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Պարզ չի՞ որ շատ քիչ կապանցիներ են կարոողանալու ինքնաթիռի տոմս առնել:Բայց օդանավակայանի բացումը առանցքայի՛ն է Կապանի զարգացման համար:

    Իսկ,ընդհանրապես, Կապանի ապագան կախված է նրանից,թե Կապանին ինչքանով կհաջողվի ապագայում ազատվել Երևանի ազդեցությունից/շղթաներից՝ և՛ տնտեսական,և՛ քաղաքական առումով:Այսինքն՝ պիտի աշխատել կերտել Սյունիքի մայրաքաղաք Կապան. այսինքն՝ ինչ կա Երևանում,պիտի ստեղծել նաև Կապանում,որ Երևան գնալու անհրաժեշտություն սկի չլինի էլ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728