ՕԵԿ-ը որոշել է ՌԴ-ում այս տարվա հունվարից գործող նոր օրենքի վերաբերյալ քննարկումներ կազմակերպել: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ իր մտահոգությունը հայտնելով նոր օրենսդրության վերաբերյալ, ըստ որի` ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկվում են: Հովհաննես Մարգարյանը նաեւ տեղեկացրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն արդեն գրություն է ուղարկել Ռուսաստան՝ խնդրելով մինչեւ Մաքսային միությանը վերջնական միանալը Հայաստանի մասով որեւէ փոփոխություն լինի:
Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց. «Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխությունների համաձայն՝ այն երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են գնում արտագնա աշխատանքի՝ իրենց կենսական միջոցների հայթայթման համար, այդ երկրների նկատմամբ փորձում են նոր օրենսդրությամբ ճնշել, որպեսզի այդ երկրները ընդգրկվեն Մաքսային միության, պուտինյան ծրագրի մեջ: Եվ օրենսդրութունից հետո ՀՀ իշխանությունների կողմից երկու արձագանք եղավ, դրանցից մեկը` ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն էր: Արտգործնախարարի համոզմամբ՝ Ռուսաստանը բացառություն կանի Հայաստանի Հանրապետությանը, քանի որ վերջինս անդամակցում է Մաքսային միությանը, մյուսն էլ` ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի արձագանքն էր, որն էլ խնդրանքով դիմել էր իր ռուս կոլեգային՝ բացառություն անելու համար ՀՀ քաղաքացիների նկատմամբ»:
Արթուր Սաքունցի ձեւակերպմամբ` հետաքրքիրն այն է, որ հարցը ոչ թե դրվում է, թե ինչ անել սեփական երկրում փոփոխություններ անելու համար, որպեսզի քաղաքացիները իրենց կենսական խնդիրները սեփական երկրում կարողանան լուծել, դա փոքր բիզնեսն է, տնտեսության մենաշնորհային վիճակի փոփոխությունն է, արդարադատությունը եւ այլն, այլ պարզապես սեփական անգործությունը արձանագրում են նման մոտեցումներով. «Եվ ոչ միայն սեփական անգործությունը, այլեւ անպատասխանատվությունը, արհամարհական վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ: Լուծման տարբերակը տեսնում են իրենց քաղաքացիներին ստրկության ուղարկելու խնդիրը լուծելով, խրախուսում են արտագաղթը, իսկ սրանով ցույց են տալիս իրենց անկարողությունը, արհամարհանքն ու անպատասխանատվությունը:
Եվ ըստ էության` այն գործառույթները, որոնք պետք է իրականացնեն երկրում իրավիճակը փոփոխելու, դա չեն անում, այսինքն` խնդիրները լուծում են այլ երկրների միջոցով: Այսինքն` ամբողջովին տեղավորվել են Մաքսային միության հասկացողության շրջանակներում եւ բոլոր խնդիրները պուտինյան Ռուսաստանի միջոցով լուծելու տարբերակն են ընտրել»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Այս ամեն ինչը պատահականւոթյուն չի, Ռուսաստանի Դաշնությունը փակել է նաև Հայաստանի քաղաքացիների արտագնա աշխատանքի հնարավորությունը,դրանով էլի Հայաստանի ժողովրդին են վախեցնում,այսինքն ցույց են տալիս իրենց ուժը մեր նկատմամբ,և մեզ էլ ցույց են տալիս մեր տեղը….այս ամեն ինչը իմ կարծիքով համայայնեցրած է մեր ներսի դավաճանն իշխանությունների հետ,ու եթե վաղը իմանանք ,որ ԱԽՔ-ի գրած մի նամակով, այս որոշման մեջ հատուկ հայերիս համար կանեն փոփոխություններ, պատճառաբանելով,որ Հայաստանը շուտով մտնելու է ՄՄ և դրա համար գնում ենք ընդառաջ Հյաստանի իշխանությունների խնդրանքին…և բարենպաստ պայմաններ կստեղծեն,դրանով ռուսները կօգնեն այս անասունների ռեյտինգը բարձրանա ժողովրդի մեջ ,չզարմանաք…