Կայքերը, տպագիր մամուլը, հեռուստատեսությունը եւ ռադիոն Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ամեն օր տարածում են թե ճիշտ լուրեր եւ թե ապատեղեկատվություն: Վերջինս լրատվամիջոցներում հայտնվում է տարբեր պատճառներով՝ «քլիք» հավաքելու, ինչ-որ բան քարոզելու, երբեմն լինում է, որ պարզապես սխալվում ենք: Քաղաքական գործիչներն ու չինովնիկները սովորաբար, եթե որեւէ ճիշտ կամ սխալ տեղեկատվություն իրենց դուր չի գալիս, փնտրում են «պատվիրատուներին» եւ, կախված իրենց երեւակայության մասշտաբներից, որպես այդպիսիք նշում են ամերիկյան կամ ռուսական «իմպերիալիզմը», «մասոններին», «միջազգային ուժային կենտրոններին» կամ էլ՝ իրենց «չուզող հարեւան» Գուգոյին: «Կասկածյալների» շրջանակը մեծ է: Հաճախ նման պարանոյիկ դրսեւորումներ ունեն նաեւ կայքերում մեկնաբանություններ գրողները:
Հատկապես տհաճ է, երբ նման «հաշիվների» մեջ մտնում են լրատվամիջոցները, եւ կուսակցական լրագրողները սկսում են բացահայտել իրենց գործընկերների դավադրությունները, այս կամ այն «մութ ուժերին» ծառայելը: Հայաստանում նման բաներ հաճախ են լինում: Այդպիսով մենք մեր վրա վերցնում ենք ոստիկանի կամ «կագեբեշնիկի» դեր, որը կոչված է ինչ-որ «թշնամիներ» բացահայտել:
Բայց երբ մի երկրի լրատվամիջոցը սկսում է բացահայտել այլ երկրի լրատվամիջոցների «պատվիրատուներին» եւ զգոնության կոչով դիմում օտարերկրյա ընթերցողներին, դա, ինձ թվում է, թարմ երեւույթ է: Երեւի տեղավորվում է «մաքսային շրջանակներում»: Այդպես է վարվում «Ռեգնում» լրատվական գործակալությունը, որն իր «հայտարարության» մեջ խոսում է իսկապես անհեթեթ հրապարակումների մասին` Դոկու Ումառովի եւ ինֆեկցիոն վարակների վերաբերյալ, դրանց ավելացնում է Հայաստանում ընթացող միանգամայն բնական բանավեճերը Մաքսային միության եւ Ղարաբաղի կոնֆլիկտում Ռուսաստանի դերի շուրջ, եւ ակնարկում է՝ դա հակառուսաստանյան դավադրություն է:
«Ռեգնումը» մեզ զգուշացնում է, որ գոյություն ունեն ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «տեղեկատվական աճպարարներ», որոնց երկարաժամկետ նպատակները ցույց տվեցին «Ուկրաինայի ողբերգական իրադարձությունները»: Այդ նույն «մութ ուժերը», պետք է ենթադրել, գործում են նաեւ Հայաստանում եւ հակառուսական քարոզչություն են իրականացնում: Բայց ամենաարտառոցն այն է, որ «Ռեգնումը» դիմում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ կոչ անելով «օպերատիվ կերպով արձագանքել» այդ հրապարակումներին, այսինքն՝ պատժել հայաստանյան ԶԼՄ-ներին: Մի խոսքով՝ «գործ են տալիս» գործընկերների վրա:
Երբ լրատվամիջոցի խմբագրությունն իր կարծիքն է հայտնում՝ դա նորմալ է: Բայց իրավապահներին դիմելը արդեն այլ ժանրից է:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ամբողջ աշխարհը առաջ ա ուզում գնա, իսկ մեր “մեծ ախպերները” հետ:
Առիթից օգտվելով`ես էլ իմ համեստ կարծիքը կհայտնեմ մեր լրատվամիջոցների մասին: Եվ այսպես, չափից դուրս շատ է լուսաբանվում ներքին քաղաքականությունը. ով ինչ արտահայտություն արեց, ում տղան ում սպանեց… Խոսքս պետք չէ սխալ հասկանալ. ես չեմ ասում, թե ժողովուրդն ընդհանրապես տեղեկացված չլինի` ներքին քաղաքական անցուդարձում ինչ է կատարվում: Բայց երանի թե նույնքան օպերատիվ ու հագեցած նյութեր հրապարակվեին մշակույթի, պատմության և հասարակությանը առողջ կերպով սնող այլ թեմաների մասին: ՌԵԳՆՈՒՄ-ն այնքան շեշտակիորեն է խոսում պատվիրատուների մասին, որ ակնհայտ է` ոչ այնքան խմբագրի մեղավորությունն է, որքան պատվիրատույի կամ ֆինանսավորողի: Խմբագրին մնում է միայն զարգացնել վերջինիս ճաշակը….
Ով ասեց, թե ժողովրդին չի հետաքրքրում “լավ սնունդը”…. Լրատվամիջոցներ ջան, անձամբ ես արդեն ընդհանրապես չեմ կարդում այն նյութերը, որտեղ տեսնում եմ որևէ քաղաքական գործչի լուսանկարը: Ու չկարծեք, թե ես միակն եմ….
ՌԵԳՆՈՒՄ-ը անդրադարձել էր նաև ոչ հավաստի տեղեկություններին: Բայց որ տեղեկություններն են սովորաբար այդպիսին լինում. հիմնականում վարաքների, զանազան այլ հիվանդությունների, “աստղերի կյանքը”, նիհարել-չնիհարելու եղանակների մասին տեղեկությունները:
ՌԵԳՆՈՒՄ-ի հետ համամիտ եմ ու որքան էլ զավեշտալի թվա իրավական գործիքներով մեր լրատվամիջոցներին սպառնալը, չպետք է ականջի հետև գցենք նրանց դիտարկումները:
Ես պահանջում եմ լրատվական որակյալ սնունդ, որովհետև լավ, որակով նյութեր այսօր հազվադեպ կհանդիպենք: Հասկացեք, խնդիրը պետք է լինի ոչ այնքան ՀԱՎԱՆՈՒՄՆԵՐ հավաքելը, որքան առողջ, գրագետ և բարոյական հասարակություն ձևավորելը
Հ.Գ. Խոսքս չի վերաբերում ՀԵՏՔ-ին, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ին, Առավոտին: Մնացածը օրինակ վերցրեք ու կատարելագործեք ինքներդ ձեզ…..
Ես արդեն բազմիցս համոզվել եմ և հարգարժան խմբագրի այս հոդվածից թերևս նույնպես դա է բխում,որ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները ամենևին էլ լուրջ չեն վերաբերվում իրենց աշխատանքին և հոդվածը,կամ հաղորդաշարը հենց իրենք՝հեղինակները դիտում են,որպես նվազ կարևորության երևույթ։Դա այդպես չէ,քննադատական կամ վերլուծական առավել ևս ինֆորմացիոն բնույթի նյութ տեղադրելը թերթում կամ կայքէջում պատասխանատու գոծողություն է և հեղինակը պետք է պատասխանատվության զգացում ունենա նյութը հրապարակավ ներկայացնելիս և տարբերի հարևանուհու հետ թեյի շուրջ զրույցը հոդվածից և նման հարցեր չեն առաջանա,իսկ երբ լրագրողը այդպիսի կարւորության նյութեր է ներկայացնում և խմբագիրն էլ դրանք տեղադրում է թերթի համարում դա բարոյական տեսակետից աններելի է։Անկեղծ ասած այդ հոդվածը,որի մասին խոսում է այսօր պարոն Աբրահամյանը ինձ էլ էր շատ զայրացրել և որքանով էլ զավեշտալի է հեչ չզարմացա,որ նման անհեթեթ հրապարակման հանդիպեցի։Այսպիսինն է այսօր ցավոք հայկական մամուլը և ես իրոք ցավում եմ,որ նման մոտեցումները գերակշռում են այս դաշտում և այդպիսով ստվեր են գցում մամուլի ողջ պատկերին՝այդպիսով չեզոքացնելով անգամ հարգարժամ Աբրահամյանի և էլի շատ ու շատ շնորհալի և ազնիվ լրագրող-մտավորականների աշխատանքը։
Հարգելի Արամ, միանգամայն համաձայն եմ Անի ի կարծիքին, որ մեր լրատվամիջոցները պետք ջանան « լրատվական որակյալ սնունդ» տրամադրել իրենց ընթերցողին, ձեվավորեն նոր սերունդի հետաքրքրությունների աշխարհը, բարձրակարգ լուսաբանումով: Ես օրինակ մեծ հաճույքով հետեվում եմ Ձեր «Պարականոն» շարքին եվ պիտի ասեմ, այն երկրում ուր բնակվում եմ, շատ չեն նման հաղորդաշարերը: Բավական հետաքրքիր գրականագիտական շարք ուներ :168.ամ ի դեմս Վարդան Ֆերեշեթյանի խորը գրական վերլուծությունների…սակայն ցավոք բավական ժամանակ է շարունակություն չունի: Մշակույթին վերաբերվող որակյալ էջերը կարծում եմ կբարձրացնեն ձեր լրագրերի պահանջարկը…
ЧК-ГПУ-НКВД-МГБ-КГБ տեսած մեր հայրերն ու պապերը մեր, 50-60-ների սերնդին ինչ որ չափով, հաղորդեցին իրենց <>: Հիշում եմ, 70-ների սկզբին, երբ փորձում էի, քիչ թե շատ քաղաքականությանը վերաբերող անեկդոտ պատմել, մեր մեծերը ասում էին`”լավն է, վատը չի, բայց լավ կլինի ամեն տեղ չպատմես”: Հիմա մեր ժողովրդի մի մասը պահպանել է այդ վախն ու զգուշավորությունը: Այնպիսի տպավորություն է, թե <>, փորձում են ստալինյան դարաշրջանի “враг не спит, будь бдителен”, և նման լոզունգները կամ վերականգնել, կամ պահպանել(արի ու տես, որ ես ել վարագված եմ ինչ որ <> փնտրելով): Սա հասնում է պարանոյաի: Սրանց եթե հավատաս, ստացվում է թե ամբողջ մի աշխարհ ազերի/թուրք/մասոն/ռուս/եվրոպա/ամերիկա ու էլ չգիտեմ ով, դավ է դյութում խեղճ հայ ժողովրդի դեմ: Երկուսից մեկը`կամ դա իսկապես այդպես է, ու արի ու տես այդ զորավոր ուժերը անզոր են փոքրիկ Հայաստանի դեմ, կամ ել այս դավադրությունը կազմակերպողները ատդքան ել զորավոր չեն: Դատարկախոս գալուստսահակյաններին ու սերժիկ/շաշիկներին և նմաններին այս ՀԻՎԱՆԴ հոգեվիճակը ձեռնտու է, որովհետև վախի մթնոլորտը բաժանում է մարդկանց (բաժանիր և տիրիր): <>`որովհետև հանապազորյա հարց են լուծում: Սրանց ասելովԻհարկե կան ուրիշ պատճառներ ել, որոնց մեջ չեմ ել ուզում խորանալ, որովհետև ոչ քաղաքագետ եմ, ոչ քաղաքաբան(Աստված վկա, այդպես ել չհասկացա այս երկուսի սկզբունքային տարբերությունը), ոչ ել քաղ.մեկնաբան: Գյումրեցու ասած`<>: Հաղթանակած ազգ ենք, հազարամյակների փորձություններով անցած ու կոփված: Սերժիկները, տիկոներն ու լիսկաներն ով են, որ մեր մեջքը կոտրեն? Ամեն ազգ ել ունի իր “ups and downs”, ժամանակի հարց է միայն: Իհարկ է, պետք է զգոն լինել, բայց ոչ պարանոյիկ(պերմանենտ խուճապահար վիճակ): Իսկ ամենակարևորը`իրատես լինել ու վստահել սեփական ազգին:
То .что в основном пишут о плохом(убийства, грабеж,…),это факт!! Но почему??? Это ведь не случайно? И, очень важно, я думаю, нужно писать так, чтобы не навредить Государственному строю!! Мы все любим Армению, правда?? Так давайте 10 раз подумать прежде чем писать! Недавно, в одном эл. сайте(ооооооооооооочень оппозиционном) прочитал аналитическую статью одного очень знаменитого армянского политолога о том, что “постепенно-постепенно хотят выставить Армению ,чтобы освободившее место заняла другая страна……….”! Вот так, друзья!!
Чует мое сердце, дальше будет еще веселей !!!
Ուզում եմ սկսել Անիի ասած հետևյալ մտքից.
« Լրատվամիջոցներ ջան, անձամբ ես արդեն ընդհանրապես չեմ կարդում այն նյութերը, որտեղ տեսնում եմ որևէ քաղաքական գործչի լուսանկարը: Ու չկարծեք, թե ես միակն եմ…. »:
Անիի ասածը շատ արդիական է: Ասեմ ավելին, իմ ու ծանոթներիցս ոմանց մոտ համարյա ալերգիկ ֆոն է առաջանում, երբ հեռուստատեսությամբ կամ համացանցով մեզ պարտադրում են դիտել կամ կարդալ որոշ գորշ քաղաքական գործիչների մասին կադրեր ու հոդվածներ (իրենց ասած կծու և անտակտ խոսքերով հանդերձ):
Երևի պարզ է, թե հեռուստատեսությամբ ոնց են պարտադրում: Ասենք թե նորություններ ես նայում` մեկ էլ էկրանին հայտնվում է չսիրածդ այս կամ այն քաղաքական գործիչը, որից մեղմ ասած հոգնել ես – ալիքը փոխում ես, որ ուրիշ բան նայես, բայց մի քիչ հետո նույն քաղաքական գործչի մասին այդ ալիքով էլ նույն բանն են ասում: Կարծես հեռուստաընկերություններն իրար հետ մրցելիս լինեն, որ իրարից ետ չմնան: Միակ փրկությունը հեռուստացույցն անջատելն է:
Վրդովված մտնում ես համացանց: Այնտեղ էլ գրեթե նույն բանն է: Օրինակ` այսինչ քաղաքական գործիչը այնինչ պատգամավորին կամ նախարարին ինչ-որ կծու խոսք է ասում: Պարզ է, որ հաջորդ օրը կամ մի քանի օր անց էլ պետք է կարդանք թե ինչպես է այնինչ պատգամավորը կամ նախարարը հակադարձում այդ քաղաքական գործչին: Դրանից բացի – բռնություններ, բռնաբարություններ, ինքնասպանության փորձեր, ավտովթարներ, դատական նիստերում մեղադրող և պաշտպանվող կողմերի վեճեր, այսինչ հասցեում չեն պատասխանում դռան թակոցներին և արագ արձագանքման խումբը մտնում է բնակարան և հայտնաբերում է … և այլն:
Սրա արդյունքում` հոգնած ու հիասթափված մարդիկ ավելի են հոգնում ու հիասթափվում կյանքից, մեկը մյուսից:
Մենք այսօր ավելի շատ գաղափարների, սկզբունքների, լուծումների կարոտ ենք և ուզում են դրա մասին կարդանք ու դիտենք:
Մի խոսքով, շատ տարողունակ նյութ է, չերկարացնեմ, թե չէ ես էլ իմ հերթին ընթերցողներին կհոգնեցնեմ:
Տեղեակ եւ բնական բանականութեան տէր անձը շատ ժամանակ չի կորսնցներ իմանալու թէ իր երկրին
մամուլին եւ հաղորդական միջոցներուն որն է լուրջը եւ որը անլուրջը,նոյնն է պարագան օտար մամուլին,եւ ըստ այնմ կ`ընտրէ իր վստահելի աղբիւրը եւ պարզապէս կ`անտեսէ մնացեալները։
Պր, Աբրահամեանի յօդուածը ես այս կերպ կը մեկնաբանեմ եւ շատ տեղին կը գտնեմ։ Ժողովրդական իմաստութիւնը վաղուց յարմար բանաձեւը գտած է ։ԱՄԷՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՌԱՐԿԱՅ ՈՍԿԻ ՉԷ։