Մեր ունեցած տեղեկություններով՝ հունվարի 29-ին Բագրատաշենի մաքսակետով, իր ընտանիքով (կնոջ եւ 3 երեխաների հետ), Հայաստան ժամանած եւ մեր երկրից քաղաքական ապաստան խնդրած մարդը ներկայացել է որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եղբոր թիկնապահ:
Նա Հայաստանի համապատասխան ծառայություններին ասել է, որ Ադրբեջանում իր նկատմամբ ճնշումներ են եղել, որ իր եւ իր ընտանիքի համար ամենաապահով երկիրը Հայաստանն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ