Նա մասնակցել է համագյուղացու մահվան տարելիցի միջոցառմանը
Հունվարի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջայանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը մեզ հայտնեց, որ 1937թ. նոյեմբերի 29-ին ծնված Մամիկոն Խոջայանը հոգեկան հիվանդ է, արդեն 3 տարի հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Նա ունի 3 տղա, 3 աղջիկ, Վերին Կարմիրաղբյուրում ապրում է տղաներից մեկի եւ նրա կնոջ հետ: Կամո Չոբանյանն ասաց, որ Մամիկոնն այսօր մասնակցել է համագյուղացիներից մեկի մահվան տարելիցի միջոցառմանը: Դրանից հետո նրան տեսել են դույլը ձեռքին, հարցրել են, թե ուր է գնում, պատասխանել է , թե մոշ հավաքելու է գնում: Դրանից հետո գյուղի ծայրամասում նա ասել է, թե խաղող հավաքելու է գնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ