«Կարգին սերիալ»-ից հայտնի Հայկ Մարությանը եւ «Նոր հայեր» КВН-ից Արտակ Գասպարյանը սոցիալապես անապահով Երեւանի 200 քաղաքացիների ուղիղ մեկ տարի ուտելիքով կաջակցեն: Ծրագիրը սկսել է այս տարեսկզբից եւ իրականացվում է Քանաքեռում եւ Հյուսիս Ավանում: Հայկ Մարությանի խոսքով, շրջիկ ճաշարանը իրենց միջոցներով են կազմակերպել:
«Հայաստանում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ շատ քաղաքացիներ, ընտանիքներ օրվա հացի խնդիր ունեն լուծելու: Մեր ընտանիքը Ռուսաստանում բնակվող մեր ընտանիքի ընկերոջ Արտակ Գասպարյանի հետ որոշել ենք աջակցել այդպիսի քաղաքացիներին: Արտակը այժմ ապրում եւ աշխատում է Ռուսաստանում, այնտեղ խոշոր կինոպրոդյուսեր եւ բիզնեսմեն է: Մի օր Մոսկվայում Արտակի հետ զրուցում էինք Հայաստանի սոցիալական ծանր վիճակի մասին եւ որոշեցինք ոչ միայն բողոքել, այլեւ կոնկրետ գործել: Որոշեցինք ստեղծել այս շարժական ճաշարանը, որը կհեշտացնի մեր շատ քաղաքացիների օրվա հացի խնդրի լուծումը»,- ասաց Հայկ Մարությանը:
Ըստ նրա, ծրագրում ընդգրկել են ամենախոցելի վիճակում գտնվող ընտանիքները. «Ընտանիքներ, որտեղ աշխատունակ մարդ չկա կամ միայնակ մայրերի հետ ապրող երեխաներ, պապիկի ու տատիկի հոգատարության տակ գտնվող թոռներ…ինքներս ենք ընտրել այդ քաղաքացիներին՝ home visit անելով»:
Կարդացեք նաև
Ամեն շաբաթ եւ կիրակի օրերին Հայկը անձամբ է բաժանում ուտելիքը քաղաքացիներին՝ տաք-տաք վիճակում. «Ոչ մի քաղաքական աստառներ այս ծրագրում չկան, ոչ մի քաղաքական շահ չենք հետապնդում: Պետք է ուղղակի գործել, բոլորս ինչ-որ մի ձեւով երկիրն այս վիճակից պետք է հանենք: Հայաստանում շատ քաղաքացիներ հացի խնդիր ունեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ապրեք, լավ բան եք նախաձեռնել: Եվ շատ լավ է, որ ոչ մի սցմեւկ չեք անում ձեր բարեգործությունից: իսկապես վարվում եք այնպս ,ինչպես պատգամել է Աստվածաշունչը…
Հ.Գ. “home visit” – ի՞նչ ա նշանակում, ինչ որ միջազգային նոր տերմին ա՞
“home visit”- թարգմանաբար նշանակում է տուն-այց… ըստ սրա երևի հասկացաք ինչի մասին է խոսքը…
Հին Էրիվան Հոլդինգ ՍՊԸ, մեծ սիրով կմիանա նշված բարեգործական ծրագրին, խնդրում ենք կազմակերպիչներին կապնվել մեզ հետ՛096-58-88-55
Հպարտանում եմ Հյկի ու Արտակի արարքից: Ապրեք, շատ ապրեք, սա իրոք բարեգործական մեծ քայլ ա: Մարդը սուտիկ եկեղեցիներ չի կառուցում ու ճոխ պատիվներ չի տալիս եկեղեցու բակում` իրար կոկորդ կրծող ” սովաց հավատացյալներին ”, այլ անում ա այն , ինչը 1000 անգամ ավելի պատիվ ու հարգանք ա բերում իրենց
Շատ հոյակապ գործ կը տանիք: Վարձքերնիդ կատար:
Հաւանաբար՝ առաջարկս եթէ տրամաբանական գտնէիք, ու մեր հայրենակիցներուն հոգեբանութիւնը կը բարձրացնէիք:Այդ ճաշատեսակները պատրաստել տայիք այն ծնողներուն, որոնց կը բաժնէք կերակուրները եւ զայն շրջուն ինքնաշարժ ճաշարաններու միջոցաւ ծախուէր եւ հասոյթը փոխաշխատանք տրուէր: Այս ձեւով անգործութեան առաջքը առած կ’ըլլայիք եւ մարդիք աշխատանքի միջոցաւ ապրուստ կ’ապահովեն, փոխանակ կարիքաւորի հոգեբանութեամբ ապրելու:
Շնորհակալութիւն ընթերցման համար:
Մեր երկրին Կարգին Հայկոյի նման ղեկավարներ են պետք: Պարզ ու բարի: Նա եթե լինի Հայաստանի նախագահը, Հայաստանը կդառնա Երկիր Դրախտավայր:
Հայկո ջան շատ լավ գործ եք անում: Կարելի է բաշխումը առանց կշեռք անել: