Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակում Սամվել Բալասանյանի առանձնատան վրա Օազիսյան խնջույքից հետո

Հունվար 22,2014 12:04

Ինչպես երեկ գրել էր Tert.am-ը,  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին`Սպարտակը, ընկերների հետ հարձակվել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան վրա ` սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելով նրա հասցեին, որոնք և արձանագրել էին տան մոտ տեղադրված տեսախցիկները:

Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, երեկ Ղուկասյաններին պատկանող «Օազիս»
ռեստորանային համալիրում բարեկամներով ու խնամիներով ճոխ կերուխում են արել, նշել Վարդան Ղուկասյանի ծնունդն ու թոռնիկ ունենալու աչքալուսը: Ղուկասյանի միջնեկ դուստրը մայրացել է:

Ի դեպ, Գյումրու նախկին քաղաքապետը Հայաստանում չէ, նա, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի օր է` Դուբայում է:

Կերուխումից հետո Սպարտակ Ղուկասյանը գինովցած իր ընկերների հետ որոշել է ահաբեկել Սամվել Բալասանյանին` իր պատկերացմամբ հոր պաշտոնը ձեռքից վերցնելու, մի բան էլ ասֆալտապատում իրականացնող «Գյումրեցի ընկերների»-ին հատուկ քննչական ծառայության ձեռքը հանձնելու համար: Վերջինս, հայհոյանքներ է հնչեցրել Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ, որը և արձանագրել են ոչ միայն Գյումրու քաղաքապետի «Պոլոզ Մուկուչ» ռեստորանի դիմաց գտվող առանձնատան տեսախցիկները, այլ մոտակայքում գտնվող գարեջրի գործարանի: Այդ ամբողջ փողոցը հսկվում է տեսախցիկներով:

Տեղեկացնենք, որ Սամվել Բալասանյանը երեկ նոր վերադարձել էր ԱՄՆ-ից, որտեղ անցկացրեց իր 20-օրյա արձակուրդը: Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ քաղաքապետը երեկոյան է վերադարձել Հայաստան, թեև այս դեպքին ականատեսներ չեն եղել, սակայն կան տեսախցիկներ տան մոտակայքում, որոնք նկարել են, և տեսանյութերի բովանդակությանը ծանոթացնելու համար կձեռնարկվեն հետագա քայլեր:

Նշենք, որ ոստիկանության լրատվության պատասխանատուները, ինչպես միշտ, Երևանում գտնվելով, համառորեն հերքում են Գյումրիում Ղուկասյանների հետ կապված դեպքերը, երեկ նույնպես շտապեցին հերքել այս դեպքը, իսկ այսօր հայտարարեցին, որ սկսել են ուսումնասիրությունները, ընդ որ ոչ թե տեղի ոստիկանների զեկույցի, այլ մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա:

Իսկ տեղի ոստիկանները փաստորեն ոչ մի կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի զինված սպառնալիքներին` այսպիսով` գյումրեցիների մոտ հարց բնական հարց առաջացնելով, թե ինչո՞վ է առհասարակ զբաղված հայրենի ոստիկանությունը, միգուցե սպասո՞ւմ է Վարդան Ղուկասյանի վերադարձին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասո says:

    Ով է որ նյութի հեղինակը?

  2. Նելլի says:

    Այս պատմության մեջ ահավորը այն է, որ ոմանք հրահրում են, որ իսկապես կրակոցներ հնչեն: Ինչքան կարելի է սուտը ներկայացնել, ապացույցներ չունենալ և հաստատել, ինչպես նաև ստիպել որոշ անձանց ասել, որ մածունը սև է: Նույնիսկ ասենք թե հայոյել են; այդ երբվանից են մեր համապատասխան ծառայությունները ամեն հայոյանքին այդքան մեծ արձագանք տվել? Այնպիսի տպավորություն է, որ ամբողջ Հանրապետությունը գործերը թողած, հետևում են թե երբ է Սպսրտակ Ղուկասյանը հայոյելու, որ իրենք մեծ արձագանք տան. Եվ վերջապես դուք այդ ձայնագրման մեջ որտեղ եք տեսել կամ լսել կրակոցները: Ես չգիտեի, որ միայն Գյումրիում են կրակոցներ, հայոյանք-ներ լինում: Դրա փոխարեն լուրջ գործեր արեք, իսկական դեպքերը թողած, ընկել եք հայոյանքների հետևից: Տեսեք ինչ է կատարվում հիվանդանոցներում, սոցապ բաժիններում, ջրմուղներում, գազի գրասենյակներոմ, քաղաքապետարաններում, մարզպետարաններում և այլն և այլն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031