«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը նշեց, որ ամբողջ տպագիր մամուլը Հայաստանում դժվարությունների առաջ է կանգնած, մեկի մոտ կրիզիսային վիճակ է ստեղծվում, մյուսի մոտ՝ ոչ, բայց բոլորն էլ ծայրը ծայրին հազիվ են հասցնում։ «Սրա լուծումը պետք է գտնել։ Կայքերը շատ ծանր վնաս հասցրին՝ մեր ժողովրդին սովորեցրին ինֆորմացիայի համար չվճարել, սա սովետական մտածողություն է, մենք չենք փոխվել։ Ինֆորմացիան վճարովի չէ Հայաստանում, այդ դեպքում այդ կայքէջերն ինչպե՞ս են ապրում։ Այստեղ գովազդային խնդիրն է առաջ գալիս, իսկ գովազդային շուկան խայտառակ վիճակում է գտնվում, եւ դրա գլխավոր մեղավորն էլ հեռուստատեսությունն է, որը շատ մատչելի գովազդ ունի։ Այն գովազդները, որ պետք է գնային ինտերնետային սայթերին, հատկապես թերթերին, չեն գալիս։
Մենք պետք է մտահոգվենք այս իրավիճակով, միայն «Ազգի» պարագան չէ։ Երեւանում 13 օրաթերթ կա, բայց մենք ունե՞նք այդքան շուկա՝ չունենք։ Իմ հաշվարկներով, ամբողջ հանրապետությունում 15 հազար ընթերցող է մնացել։ Այս ընթացքը ոչ մի լավ բան չի խոստանում տպագիր մամուլին, ընդամենը խղճուկ տպաքանակ»,- պարզաբանում է գլխավոր խմբագիրը։
Հակոբ Ավետիքյանը հիշեց, որ դեռ 1990-ին «Երկիր» օրաթերթն ուներ 50 հազար, իսկ «Ազգ»–ը՝ 42 հազար տպաքանակ, որ այդ ժամանակ ոչ միայն բարերարի կարիք չուներ, այլեւ ինքն էր զբաղվում բարեգործությամբ:
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում