Ամեն ինչ լավ էր, իր համոզմունքներին է մնացել, արիությունը տեղն էր նույն Շանթն էր: Էլի կարծում է, որ պետք է 3000-5000 հոգի դուրս գա փողոց դուրս գա դեպի բարիկադներ, փրկի Հայաստանը: Նրա կարծիքով, Հայաստանի ներկա իրավիճակի փրկությունը միայն հեղափոխությունն է»,- Aravot.am-ին ասաց Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը:
Նա եւ իր մայրն այսօր դատապարտյալների հիվանդանոցում տեսակցել են Շանթ Հարությունյանին:
Շահենի պատմելով, հացադուլից հետո հայրը ահավոր հյուծված էր ու նիհարել էր, գտնվում է վերականգնողական փուլում: Նա նաեւ ասաց, որ երկու շաբաթը մեկ անգամ հնարավորություն կունենան տեսակցել հոր հետ․ «Արդեն զանգերի արգելքն էլ են հանել, կարող ենք հետը խոսել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ