Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել էին ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները, ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները քիչ առաջ խուզարկել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը: Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով, սակայն, մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց:
Ի՞նչ պատճառով են խուզարկում Գյումրու նախկին քաղաքապետի առանձնատունը, մեր այս հարցին ի պատասխան Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը խորհուրդ տվեց. «Կայքերին քիչ հետևեք, դրանք հիմարություններ են տարածում»: Մեր դիտարկմանը` այսինքն ուզո՞ւմ եք ասել, նման խուզարկություն չի՞ եղել, պարոն Բաբակեխյանը շարունակեց. «Իմ պատասխանից ենթադրեք»:
Այս թեմայի զարգացումներին մենք դեռ կանդրադառնանք:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
а это тем кто опровергает-Իսկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 6-րդ վարչության աշխատակիցներից հետ են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության փորձաքրեգիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր մինչև այս պահը գտնվում են Վարդանիկենց տանը:
Մաֆիան գնում է դեպի խոշորացում:Կետերը կուլ են տալիս կոկորդիլոսիկներին:Հայկական կենդանի ֆիլմ: