Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները հենց նոր Aravot.am-ին փոխանցեցին, որ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները այս պահին խուզարկում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը:Մեծ թվով ոստիկաններ լցվել են Սլաբոդկա թաղամաս, որտեղ ապրում է նախկին քաղաքապետը: Վերջիններս մոտ կես ժամ է այնտեղ մանրակրկիտ խուզարկում են անցկացնում: Իսկ թե Վարդան Ղուկասյանն ինչու է շարժել ոստիկանների հետաքրքությունը, այս պահին ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, կտեղեկացնենք պատճառը ճշտելուն պես:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
… Սա ուղակի՝ անմիջապես շեֆի և վերևից եկած հրաման են կատարում …
Ինչ եք ուզում դրանով ասել, որ Ոստիկանապետը բացի գողական ելույթներից, ոչ մի գործողություն ի զորու չե իրագործել? Արդեն 2 տարի է, ինչ ողջ Հանրապետության ուշադրությունը Վարդան Ղուկասյանի ընտանիքն է: Եթե լուրջ հանցագործություն է իրագործվել, ինչու լուրջ քայլեր չեն արվում, այլ միայն շոու են սարքում, դրանով հաստատելով, որ Վ.Ղուկասյանին այդ շոուներով չեն կարող ոչ վախեցնել և ոչ էլ թուլացնել:/ հակառակը նրա անձը ավելի են բարցրացնում/:
Եվ հետո արդեն ծիծաղելի է; այդ որ օրվանից Հանրապետության մեջ կատարվող բոլոր հանցա-գործությունները և դրա հետ կապված խուզարկությունները ի ցույց եք հանում ժորովրդին? Երևի որպեսզի, ինչպես միշտ, հարցերը լուծեք այդ ձևով և դրանով ժողովրդի ուշադրությունը շեղեք Գյումրի քաղաքում կատարվող ավելի լուրջ բաներից: