Aravot.am-ը այսօր քաղաքապետարանում ԶԼՄ-ների համար կազմակերպված ընդունելության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում ներողություն խնդրել լրագրողներից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դեկտեմբերի 26-ին՝ իր ատենախոսության պաշտպանության օրը կայացած միջադեպի համար:
«Ինձ թվում է՝ մենք այսօր եկել ենք այստեղ ուրիշ նպատակով, Ձեր կողմից լավ կլիներ, որ բաժակ վերցնեիք»,- ասաց քաղաքապետը:
Այնուամենայնիվ պնդեցինք՝ մի՞թե տհաճ չէր միջադեպը, երբ ռեկտոր Կորյուն Աթոյանի ցուցումով բուհում ծառայություն իրականացնող ոստիկաններն ու ուսխորհրդի անդամները խոչընդոտում էին լրագրողների օրինական մասնագիտական գործունեության իրականացմանը:
«Միջադեպ է եղել, ես բնականաբար դատապարտում եմ, ինչ մնում է իմ ատենախոսությանը, այդ ժամանակ ներսում եմ եղել, ներկա չեմ եղել, չեմ տեսել, եթե ներկա լինեի, անպայման նման բան չէր լինի»,-ասաց նա: Իսկ ՀՀԿ-ական կրծքանշաններ կրող երիտասարդներին վերաբերող հարցին պարոն Մարգարյանը գերադասեց չպատասխանել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հա էլի, բանից բեխաբար Տարոն, ինքը գիտական թեզ էր պաշտպանում ու ոչնչից տեղյակ չէր, սիրուն չի՛, Տարոն, սիրուն չի
փախար
կամաց