Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակել է ճանաչված մարզիկ, քինգբոքսինգի աշխարհի, Եվրոպայի, ԱՊՀ երկրների բազմակի չեմպիոն Վ. Մ.-ի դատավճիռը: Նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:
Նամեղադրվել է Դավիթ Օհանյանի սպանության համար: Դատական նիստերը լուսաբանելու ժամանակ դատարան եկած վկաները, ինչպես նաեւ տուժողի մայրը, եղբայրը հանդես են եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ իրենց որդուն սպանողը ոչ թե նա է, այլ սպանության թելերը տանում են այլ ուղղությամբ:
Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը կբողոքարկի դատավճիռը: