Այսօր ժամը.16.40-ին արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից դուրս եկավ նոյեմբերի 5-ից կալանավորված Շանթ Հարությունյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը:
Նա Aravot.am-ին հայտնեց, որ հանդիպել է իր պաշտպանյալ Շանթ Հարությունյանի հետ, որը 15-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է :
«Նրա վիճակը վատ է, հյուծված էր, նիհարած, ճնշումը ցածր»,-ասաց պաշտպանը, որը հորդորել էր Շանթին դադարեցնել հացադուլը:
Սակայն Շ. Հարությունյանը շարունակելու է հացադուլը, պահանջելով իր նկատմամբ արգելանքների եւ անօրինականությունների վերացում:
Կարդացեք նաև
Պաշտպանը մեկ անգամ եւս կհանդիպի Շանթ Հարությունյանին, որից հետո մտադիր է հրավիրել մամուլի ասուլիս:
Ի դեպ, հացադուլը գրանցվել է դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 24-ից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ