Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Գյումրու օդանավակայանում շնչահեղձ են լինում. նեխել է ուղեբեռը

Հունվար 03,2014 13:37

Ինչպես տեղեկացրել ենք, դեկտեմբերի 28-ին քաոսային իրավիճակ էր ստեղծվել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում. Մոսկվայից Գյումրի ժամանողների ուղեբեռը տեղ չէր հասել, որն էլ դարձել էր թունդ վիճաբանության, ծեծկռտուքի, ընդհուպ մինչև օդանավակայանի ապակիներից մեկը կոտրելու առիթ: Խոսքը 1 տոննա ուղեբեռի մասին էր:

Ուղևորափոխադրումն իրականացնող ռուսական «Ուրալավիա» ընկերության Գյումրու ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանը Aravot.am-ին պարզաբանել էր, որ պատճառը եղանակն է, ընկերությունը մտածել է ուղևորների անվտանգության մասին, հետևաբար և բեռը նրանց հետ չի առաքել:

Դավիթ Հայրապետյանը նաև տեղեկացրել էր, որ 2014 թվականի` իրենց ընկերության առաջին իսկ չվերթով, հունվարի 3-ին, այն կհասցվի տերերին: «Ուրալավիա»-ին իր խոստման համաձայն արդեն առաքել է ուղեբեռը, սակայն, ըստ բեռի տերերի, ուղեբեռը նեխել է և այնպիսի մի հոտ է ընկել Շիրակ օդանավակայանում, որ շնչել չի լինում:

Բանն այն է, որ դեկտեմբերի 28-ին Մոսկվայից Գյումրի ժամանողների մեծ մասը ռուսական կոնֆետներ ու հանրաճանաչ ֆիրմաների երշիկներ են գնել ամանորյա սեղանին դնելու համար, օրինակ` «Միկոյան», «Չերկիզովսկի», որոնք և մի քանի օր ճանապարհին մնալով՝ հասցրել են հոտել: Հասցեատերերն արդեն իսկ հերթով գնում են իրենց այլևս ոչ պիտանի ուղեբեռի հետևից, և չի բացառվում, որ մի բունտ էլ այս առիթով բարձրանա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031