Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարեց ՀՀ ոստիկանության ՔՅԳ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ, քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանի միջնորդությունները Շանթ Հարությունյանի հետ նույն օրը կալանավորված, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություններ կիրառելու համար կասկածյալներ Լիպարիտ Պետրոսյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Անուշավան Գրիգորյանի, Վահե Մկրտչյանի` կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հետ կապված:
Կասկածյալները անմիջապես հայտարարեցին հացադուլ սկսելու մասին:
Հացադուլավորների հարազատները մեր հետ հեռախոսային զրույցի ժամանակ հայտնեցին, որ վտանգված է ինչպես Շանթ Հարությունյանի, այնպես էլ մյուսների կյանքը:
Հացադուլավորները պահանջել են, որ իրենց տեղափոխեն այլ խուց:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը մեր տեղեկություններով ոչ միայն չի տեղափոխել, եւ նրանց դիմումները չի ընդունել, այլ պատճառաբանել է, որ աշխատանքային օր չէ:
«Միթե աշխատանքային եւ ոչ աշխատանքային օր է ճանաչում մարդու կյանքը»,-հարցնում են նրանք:
Տեղեկացնենք, որ հինգ երեխաների հայրը, ազատամարտիկ Լիպարիտ Պետրոսյանը երկրորդ կարգի շաքարային դիաբետ ունի, մանկուց` աղիքային խոց, նրան հակացուցված է հացադուլը:
հացադուլավորների հարազատները փորձել են դիմեկլ մարդու իրավունքների գրասենյակի արագ արձագանքման խմբին, սակայն այնտեղ նույնպես հանգստյան օր է:
Նշենք, որ միայն Շանթ Հարությունյանն է պահվում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Ռուզան ջան… բա Էդգար Տոնոյանը բան չասեց իմ մասին, քեզ իշումես որ բռնելեին գրելեի քեզ, հիմել քնինչնենիրեն բարտեր անու???