Գորիսի նախկին (1992- 1994 թթ.) քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նամակ է ուղարկել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին:
«Հարգելի’ պարոն Շահինյան, ներկայացնում եմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի կատարած բազմաթիվ հանցանքների մասին` 2013 թվականի հոկտեմբերի 23-ի, նոյեմբերի 18-ի, դեկտեմբերի 9-ի, դեկտեմբերի 20-ի հրապարակումները: Շեշտում եմ` այդ հանցանքները հիմնականում հեղինակել են պետական բարձրաստիճան պաշտոնական անձ Սուրիկ Խաչատրյանն ու այլ պաշտոնյաներ: Պահանջում եմ` վերջակետ դնել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի արտասովոր ոճրագործ ընթացքի նկատմամբ անտարբերությանը եւ վերջապես քրեական գործ հարուցել հրապարակածս փաստերի առթիվ: Ձերբակալել Սուրիկ Խաչատրյանին, նրա հանցակիցներին եւ նրանց կանգնեցնել արժանի քրեական պատասխանատվության առջեւ»,- գրված է նամակում:
Պարոն Հարությունյանն Aravot.am-ին ասաց, որ ՀՔԾ պետին նամակ է ուղարկել` իր բազմաթիվ հրապարակումներն անարձագանք տեսնելուց հետո. «Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետի Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց կատարված հանցագործությունից հետո ունեցել եմ 60-ից ավելի հոդվածներ, հարցազրույցներ, հայտարարություններ Լիսկայի եւ նրա բանդայի հեղինակած հանցագործությունների վերաբերյալ, որոնք ճչացող ապացույցներ են, բայց մինչեւ հիմա իմ հրապարակումների հիման վրա քրեական գործ չի հարուցվել: Ինքս նաեւ զանգահարել եմ գլխավոր դատախազություն, ՀՔԾ, զրուցել հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչների հետ, նրանք ասել են` գրավոր դիմեք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ