Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, դատախազության շենքի դիմաց տասնյակից ավելի քաղաքացիներ բողոքում էին Շանթ Հարությունյանի եւ նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ մյուս ձերբակալվածների նկատմամբ կիրառված տեսակցության արգելքը հանելու դեմ:
Հավաքվածները դա ոչ իրավաչափ էին համարում եւ պնդում էին, որ կպայքարեն մինչեւ արգելքը հանվի, ասում էին՝ իսկ իրենց վերջնական պահանջը ձերբակալվածներին ազատ արձակելն է:
Դատախազության դիմաց կանգնածներին ոստիկաններից մեկը խնդրում էր անցնել դիմացի մայթ, ինչին բողոքի ակցիային մասնակից, Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դեմ էր, բողոքի մասնակիցները քիչ են, խաղաղ կանգնած են շենքի դիմաց, առանց որեւէ բան անելու. «Դիմացի մայթից ողջամիտ չէ արդեն մեր հավաքի համար»,- ասաց պարոն Սաքունցը:
Արթուր Սաքունցը նաեւ ասաց, որ այս բողոքի ակցիան շարունակական է լինելու՝ ամենշաբաթյա, մինչեւ հասնեն իրենց պահանջի կատարմանը: Իսկ բողոքի մասնակիցների քիչ լինելը չփորձեց որեւէ կերպ բացատրել, ասաց, կպայքարենք այնքան թվով մարդկանցով, որքան որ լինենք:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութերում.
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ