Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիտնականը կվերադարձնի իր վկայականը՝ բողոքելով քաղաքապետի ատենախոսության դեմ

Դեկտեմբեր 19,2013 15:25

Դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում կկայանա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Ատենախոսության թեման է «Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները»: Քաղաքապետի՝  ատենախոսություն  պաշտպանելու հարցը բուռն քննարկումների տեղիք է տվել:

Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ  պատրաստվում է վերադարձնել գիտությունների թեկնածուի իր վկայականը. «Ես չեմ ցանկանում տեղ գտնել այն շկալայում, որը սկսվում է Տարոն Մարգարյանով, ավարտվում՝ Ռադիկ Մարտիրոսյանով»:

Նա նաեւ ասաց, որ իր օրինակին հետեւելու կոչ է անելու բոլոր այն մարդկանց, որոնք ազնվորեն են ստացել գիտական աստիճան եւ լուրջ ներդրումներ ունեն գիտության ասպարեզում:

taron2ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում քաղաքապետի՝ գիտական աստիճան ունենալու ձգտմանը: «Ամեն մարդ կարող է պաշտպանել, եթե ասելիք ունի»,-պատասխանեց ԳԱԱ նախագահը:

Քիչ անց էլ հավելեց, որ  ՌԴ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը ռուսաստանցի չինովնիկների  համար երկու նոր գիտական աստիճան է մտածել՝ բիզնես կառավարման եւ հասարակական կառավարման գծով: «Ուղղակի այս դեպքում էլ հարց է առաջանում, ինչպես են օգտագործելու այդ մարդիկ իրենց գիտական աստիճանը, եթե ազատվեն պաշտոնից»,-տարակուսեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031