Նա Բերդ քաղաքի բնակիչ է
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19-անց 30-ի սահմաններում Բերդի տարածաշրջանի Մովսեսի պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակից զոհվել է Հրանտ Պողոսյանը: Նա պայմանագրային զինծառայող է, Բերդ քաղաքի բնակիչ: Մեր տեղեկություններով՝ նա 26 տարեկան է,ամուսնացած է,ունի մի երեխա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ