«Ճիշտն ասած, Սուրենյանցի հետ մենք մտերիմներ ենք, երեկ էլ հանդիպել ենք ինձ մոտ՝ «Չերրի» ռեստորանում: Ես էլ շտապում էի, երկու րոպե խոսել ենք, ու ես գնացել եմ»,- Aravot.am-ի հետ զրուցում այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը:
Հիշեցնենք, որ hraparak.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ պատգամավորը ծեծել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին: Ըստ աղբյուրի՝ նրանք վիճել են միմյանց հետ, ու ԲՀԿ-ական պատգամավորը ազատություն է տվել ձեռքերին: Վերջինս քաշքշել է Սուրենյանցին, ապա ապտակներ հասցրել:
Պարոն Կարապետյանն ասաց, որ այդ տեղեկատվությունն իր համար էլ է անակնկալ եղել: Մեր հարցերին ի պատասխան՝ նա ասաց, որ անգամ բարձր տոնով խոսակցություն չի եղել, ինչ-որ հարցերի շուրջ արագ զրուցել են: Սուրենյանցի եւ Կարապետյանի վերջին հանդիպումը երեկ է եղել:
Aravot.am-ը փորձեց կապվել նաեւ Սուրեն Սուրենյանցի հետ, վերջինիս հեռախոսն անջատված էր: Վահան Կարապետյանն ասաց, որ ինքն էլ է փորձում կապ հաստատել Սուրենյանցի հետ, զրուցել տեղեկատվության շուրջ, որից հետո թերեւս չկարողանան հասկանալ՝ ինչն ինչոց է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իսկ ինչու չեք ծեծել?..))..
Առնետակռիվ է, ուրիշ՝ ոչինչ։
Արսեն, շատ դիպուկ է ասված: