Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ի դեմ դատաքննությունն ավարտվեց

Դեկտեմբեր 13,2013 12:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Գագիկ Խանդանյանի նախագահությամբ ավարտվեց ներկայումս «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավոր, փաստաբան Կարինե Ավանեսյանի՝ ընդդեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի («Ա1+»-ի)՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցի քննությունը:  Հայցվորը պահանջել էր 3 մլն դրամ փոխհատուցում: «Ա1+»-ի ներկայացուցիչն էր լրագրող Կարինե Ասատրյանը: Կալանավորված փաստաբանն իր ներկայացուցիչը չուներ դատարանում:

Gagik_xandanyan

Կ. Ասատրյանը առարկեց  հայցի դեմ, միջնորդեց, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով՝ գործը մերժվի եւ հայտնեց, որ «Փաստաբանն անհասանելի է» (2011թ. մայիսի 26) հրապարակման հեղինակը միտում չի ունեցել վիրավորել փաստաբանին: Խնդրեց հայցը մերժել ամբողջությամբ: Հիշեցնենք, որ այդ հրապարակումից հետո քրեական գործ է հարուցվել փաստաբանի նկատմամբ: Այդ հոդվածն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի  Սուսաննա Համբարձումյանի գործին, որը ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ճանաչվել է տուժող, իսկ նրանից էլ խաբեությամբ $1000 գումար է վերցրել հայցվոր փաստաբանը:

Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 27-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031