Գյումրիում ամեն տարի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից զոհվածների հիշատակը հարգում են` Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ դնելով ու պատարագ մատուցելով: Չնայած տարիներ առաջ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները պարտաճանաչորեն գալիս, իրենց հարգանքի տուրքն էին մատուցում ու փորձում էին երևալ բնակիչների աչքերին, սակայն այժմ դեկտեմբերի 7-ը հիշում են միայն տեղացիները: Նույնիսկ մոտ 5 տարի առաջ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները , հատկապես ընդդիմադիրները գլուխ էին ջարդում, թե ո ՞վ է ավելի շուտ տեղ հասնելու, իրե՞նք, թե՞ իշխանավորների շքախումբը:
Նկատենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որքան էլ քննադատենք մարտի 1 կազմակերպելու ու այլ դաժանություններ անելու համար, նա միակ պաշտոնաթող նախագահն է, ով երկրաշարժի զոհերին երբեք չի մոռանում: Բազմիցս ականատես ենք եղել, որ ամեն տարի դեկտեմբերի 7-ին, առավոտյան շուտ շտապում են նրա անունից ծաղկեպսակ տեղադրել Գյումրիում: ՀՀ երկրորդ նախագահը նույնիսկ պաշտոնաթող լինելուց հետո էլ էր Գյումրի ժամանում:
Որքան էլ նա մեծ մեղքի բաժին ունենա գյումրեցի անօթևանների հարցում, այդուհանդերձ գյումրեցիների աչքից չի վրիպում, որ նրա ծաղկեպսակն այս օրը ամենաշուտն է տեղն հասնում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Մեծ բան, հանձնարարել է՝ կատարում են:Այ, եթե անձամբ այցելեր, դա արդեն…Ինչ եմ ասում, նա հայաստանցու փոխերով միլիարդատեր է դարձել, ծաղկեպսակ էլ չուղարկի՞:
Ոճռագործից ծաղկեպսակ ստանալը, ավելի վիրավորական է, քան չստանալը։
Ի գիտություն` Կարենին եւ մյուս կարճ հիշողություն ունեցողներին. Ռոբերտ Քոչարյանն ի տարբերություն իր նախորդ եւ հաջորդ նախագահների, միակ նախագահն է եղել, որ իր պաշտոնավարման շրջանում ամեն տարի դեկտեմբերի 7 -ի առավոտյան վաղ եղել է արդեն Գյումրիում, էլ չասած` տարվա մեջ մի քանի անգամ կատարվող շրջայցերը: Իսկ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում քանի անգամ է եղել Գյումրիում? Բացի թիվ խփելուց ու Պուտինին դիմավորելուց… Լեւոնի մասին էլ չեմ խոսում: Երեկ էլ քսանհինգ ամյակն էր, ուր էին? ամոթ է: Իսկ Քոչարյանը, չլինելով նախագահ էլ, քանի անգամ այցելել է: Ու մի բան էլ նյութի հեղինակին, ամոթ է նշել, թե նա ինչ մեղքի բաժին ունի` առանց նշելու, թե կառուցված բնակարանների որ մասն է նրա օրոք կառուցվել: Բա թող մի հատ համեմատական անեին, ասեին այսքանը Սերժն է սարքել, այսքանը Լեւոնը, այսքանը Քոչարյանը: Էն էլ չմոռանաք, որ Սերժի օրոք արվող ծրագրերը բոլորը մշակվել եւ գործարկվե են Քոչարյանի օրոք: Այնպես որ, չի կարելի այդքան երախտամոռ լինել: Բնականաբար` չեմ պնդում, թե նույն Քոչարյանը չէր կարող անել ավելին: Բայց գործ արած մարդուն դնել ոչինչ չարածների կողքին` ազնիվ չէ: