Այսօր Գյումրիում խոսակցության գլխավոր թեման թատրոնի շենքի բակից հանված պուտինյան եղևնիներն էին: Գյումրեցիներն ամենուր, անգամ տրանսպորտի մեջ թաղում ու հանում էին եղևնիները տանողներին:
Անգամ Գյումրու ավագանու արտահերթ նիստը սկսվեց այդ թեմայով: Ավագանու անդամ Մխիթար Սահակյանը ձայն խնդրեց իր վրդովմունքը հայտնելու համար: Նա իր խոսքը սկսեց այսպես. «Սիրտս կտրաքի, էլի, եղևնիների հարցը մի հատ կարգավորվի, էլի, սաղ քաղաք չգիտեմ ինչղ կեղնի… Ի՞նչղ բդի եղնի»:
Սամվել Բալասանյանն էլ արձագանքեց. «Իրոք բոլորիս տրամադրությունը փոխվեց, լավ չէ, որ եղևնիները հանեցին տարան: Ճիշտն ասած՝ ինչ-որ հնչեղություն ստացավ, բայց մի բան ասեմ ` ջերմոցային էին: Էդ նոճիները այդտեղ, էդ թփերը տեղին չէին, որովհետև եթե էդ նոճիներն այդտեղ լինեին, հետագայում կբարձրանային և կփակեին: Մյուս տարի քեզ եմ հանձնարարում, քանի որ սիրտդ տրաքել է, որ անպայման էդ հատվածի հետ կապված բարեկարգման աշխատանքների հարցում հետևողական լինես` քո հանձնաժողովով»:
Կարդացեք նաև
Ավագանու նիստի ավարտից հետո թատրոնի շենքի դիմացով անցնելիս, մեր տեսախցիկն արձանագրեց, որ պուտինյան եղևնիների փոխարեն նոր ծառեր` բազմամյա, ցրտադիմացկուն կենսածառեր բերեցին ու տնկեցին:
Գագիկ Ավետիսյանը, որը Գյումրու «Բարիք» ընկերության տնօրենն է, մեզ հետ զրույցում ասաց, որ այս տեսակը 40 աստիճան ցրտին անգամ դիմանում է, և այն տնկում են Սամվել Բալասանյանի ճաշակով և անձնական փողերով: Իսկ թե ի՞նչ արժի մեկ ծառը, մեր զրուցակիցն ասաց` նայած ում համար: Երևանում, ըստ Գագիկ Ավետիսյանի, մեկ հատն արժի 40 հազար դրամ: Գյումրիում 16 հատ այդ ծառատեսակից տնկեցին. պուտինյան թալանված եղևնիները իրոք թանկ նստեցին Սամվել Բալասանյանի գրպանի վրա:
Մանրամասները` տեսանյութում
Փաստորեն, Վլադիմիր Պուտինի պատվին ոչ միայն թատրոնի շենքը վերանորոգվեց, այլ աշխատակիցները ծառի տեր դարձան: Ըստ մեր զրուցակցի, թատրոնի շենքի կառուցումից, այսինքն՝ 1975 թվականից այս կողմ, թատրոնի դիմաց որևէ ծառ չի եղել, որը տեսք տար մշակույթի հեղինակավոր օջախին:
Իսկ Սամվել Բալասանյանը փորձեց կոծկել ՀՀ կառավարության թույլ տված խայտառակությունը Գյումրիում. Վլադիմիր Պուտինի ոտքը Գյումրիից քաշելուն պես՝ մշակույթի նախարարությունը հանեց ու տարավ ՌԴ նախագահի պատվին իր կողմից տնկած ծառերը:
Նշենք, որ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը թատրոնի բակից եղևնիները գողանալու կասկածանքով արդեն դիմել է ոստիկանություն: Այս մասին քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
լրագրող, դու ստեղծված ես Բալասանյանի բացերը փակելու համար, փոխանակ ասես, որ բալասանյանը էդ եղևնիները պետք է տնկեր մինչև պուտինի գալը, որ չհանեին տանեին, ասում ես փրկեց, էդքան շուխուրից հետո, էդ էլ չանեին, որ նորմալ ղեկավար լիներ, ով ռիսկ կաներ քաղաքից ծառ տանել, դա ասա, թե չէ որ նայես քաղաքին, կառավարությունը բալասանյանի սաղ բացերը փակեց գծանշումներից սկսած , ներկարարական աշխատանքներից վերջացրած:ինքը հաստատեց, որ գյումրին ղեկավար չունի, Երևանից պտի գային քաղաքի թոզերն առնեին, դրա մասին չես ուզում ասել?