Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանանց ձեռնարկատիրության զարգացմանը խոչընդոտում են գենդերային կարծրատիպերը

Դեկտեմբեր 05,2013 15:36

z-204 z-203 z-201 z-200 z-205Կին գործարարները հերոսներ են ,նրանք այն մարդիկ են, որոնք, չնայած այդ ոլորտում առկա խոչընդոտներին , իրենք իրենց ասել են՝ «Ես կարող եմ» և այդ մտքով էլ գնում են առաջ։ Այս փաստը իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Կանանց ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ–ում» թեմայով կայացած երկրորդ ազգային կոնֆերանսի ժամանակ, որը տեղի ունեցավ այսօր «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում։

Ըստ Հ . Նաղդալյանի, պետք է ստեղծվեն ծրագրեր կին գործարարներին աջակցելու համար։ Նրանց պետք է տրամադրվեն ֆինանսական հնարավորություններ, էժան վարկեր՝ ոչ գրավադրման պայմաններով։ Եվ այդ ժամանակ, ըստ Հ. Նաղդալյանի, կանայք կհասնեն շատ մեծ հաջողությունների։ Հ. Նաղդալյանն ավելացրեց նաև, որ եթե կանանց աջակցեն ձեռնարկատիրության ոլորտում, ապա, սա կբերի նաև հասարակության զարգացմանը, քանի որ, ըստ նրա, ինչ արվում է կանանց համար, արվում է հասարակության համար։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացնելով այդ ոլորտում իրենց կատարած հետազոտությունը՝ նշեց, որ հետազոտմանը մասնակցել են 120 գործարար կին և 20 հայտնի կին։ Հետազոտությունները անցկացվել են Երևանում և 6 մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի։

Գ. Մակարյանը նշում է, որ կանանց ձեռնարկատիրության զարգացմանը խոչընդոտում են հասարակության մեջ դեռ առկա գենդերային կարծրատիպերը, որոնք զգալի են հատկապես մարզերում։ Կանայք իրենց հատկացնում են երկրորդական դեր։ Կանայք այսօր ունեն ինֆորմացիայի պակաս, ժամանակի պակաս, բիզնես խորհրդատվության կարիք։

Գ. Մակարյանը նշեց, որ կատարված հարցումները ցույց են տվել , որ ձեռնարկատիրության ոլորտում կանայք առաջնային խնդիր են համարում գանձվող հարկերը և տուրքերը, ինչը, ըստ Գ. Մակարյանի , բավականին մտահոգիչ է։ Կանանց անհանգստացնում են նաև ֆինանսական, արտադրանքի իրացման , արտահանման և ներմուծման, աշխատուժի հետ կապված հարցերը։

Գ. Մակարյանը հավելեց նաև, որ այս հետազոտությանը մասնակցած կին գործարարների 24,4%-ը ցանկություն են հայտնել անդամակցել ՀԳՀՄ–ին։

Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը նշեց, որ Հայաստանում կանայք հիմնականում տիրապետում են միկրոբիզնեսին, խոշոր բիզնեսներում կանայք համարյա թե չկան և պետք է մշակվեն ծրագրեր այդ հարցը շտկելու համար։

Ինչպես Aravot.am–ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆուրշետների կազմակերպմամբ զբաղվող «Բլիզարդ» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրեն Արմենուհի Խաչատրյանը՝ այսօր իրենց կազմակերպության հիմնական խնդիրը կապված չէ հարկերի և տուրքերի հետ, այլ՝ ավելի շատ մարդկանց սոցիալ–տնտեսական վիճակի հետ, այսինքն, շատերը այսօր չեն ցանկանում ծախսել ավելորդ գումար և պատվիրել ֆուրշետներ։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031