Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը հերքում է լուրերը, որ Եռաբլուրի մոտ առանձնատուն է ցանկանում կառուցել (ֆոտոշարք, տեսանյութեր)

Նոյեմբեր 30,2013 15:46

«Որ 15 տարի առաջ այս տարածքում աղբանոց էր, որ մաքրեցինք, ծառեր տնկեցինք, կանաչապատեցինք, լուսավորություն քաշեցինք… թող մեկը գա, ասի, որ մի հատ վարդ էլ ես եմ տնկե: Էն մարդիկ են Եռաբլուրից խոսում, Եռաբլուրի տեղը չեն իմանում»,- Aravot.am-ի հարցին այսպես հակադարձեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Արդեն մեկ մոտ մեկ ամիս է Մալաթիա Սեբաստիա համայնքում, «Եռաբլուր» համալիրի երեք բլուրների լանջերին ծառատունկ է իրականացվում: Նախաձեռնության հեղինակը «Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամն է: Տնկվելու է մոտ 30 հազար պտղատու ծառ: Մամուլում հրապարակումներ եղան, որ Սամվել Ալեքսանյանը որոշել է Եռաբլուր պանթեոնի մոտ իր համար առանձնատուն կառուցել, այդ պատճառով էլ բարեկարգում է տարածքը, ցանկապատել է այն: Ալեքսանյանն ասաց, որ ինքը պանթեոնի տարածքում տուն չի ցանկանում կառուցել, իսկ տարածքը ցանկապատվել է 15 տարի առաջ, երբ սկսվել են բարեկարգման աշխատանքները: Ցանկապատելու իմաստն այն է եղել, որ պանթեոնի տարածքն առանձնացվի մոտակա բնակավայրից, որպեսզի պանթեոնը զերծ պահեն բնակիչների կողմից ամեն քայլափոխի նետվող կենցաղային աղբից: Մանրամասները` տեսանյութում.

Ի դեպ, այսօր, Ալեքսանյանը` զոհվածների ծնողների եւ այրիների հետ, ծառատունկ էր իրականացնում հենց պանթեոնի բլրի լանջին: Մինչ այդ, նրանք այցելեցին պանթեոն` ծաղիկներ դրեցին Արցախյան գոյամարտում իրենց կյանքը նվիրած ազատամարտիկների եւ զինվորների շիրիմներին: Ալեքսանյանը զոհվածների ծնողների մտահոգություններին ի պատասխան, ասաց, որ այգին մշակվելու է եւ, որ իրենք դեռ կճաշակեն այն ծառերի պտուղները, որոնք այսօր տնկել են:

 

«Եռաբլուր » պանթեոնի զոհված ազատամարտիկների եւ զինվորների ծնողական կոմիտեի նախագահ Արամայիս Միքայելյան էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Եռաբլուրի տեղը չիմացող մարդիկ անամոթաբար սուտ-սուտ բաներ տարածելով ման են գալիս: Ես 21 տարի ամեն օր Եռաբլուրում եմ: Առավոտից իրիկուն` ինչ գործ անում ա, գալիս ա, ստուգում, հետո, իրիկունը մթին գնում ա իրանց տուն: Գիտե՞ք՝ ի՞նչ վիճակում ա Եռաբլուրն եղել 20 տարի առաջ: 350 ավտո սեւ հող ա բերել, 50 ավտո կարմիր ավազ, տրակտորներով դզել, խոտը ցանել, վարդերը ցանել: Հիմա էլ 30 հազար ծառ ենք տնկում: Մենք երախտապարտ ենք, սիրում եւ հարգում ենք մեր պատգամավորին: Նա ամեն ինչ անում ա որդեկորույս ծնողների համար»: Մեր հարցին, միթե՞ ԵԿՄ-ն ու պետությունը ոչինչ չեն անում, միայն Ալեքսանյանն է ամեն ինչ արել, մեր զրուցակիցն ասաց, որ բոլորն էլ անում են` ԵԿՄ-ն`էլ, պետությունն էլ, քաղաքապետարանն էլ, Ալեքսանյանն էլ. «Էն մարդը, ով որ ոչ մի բան չի անում, էն ա խոսում»: Մանրամասները` տեսանյութում.

 

Ի դեպ, «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգող խորհրդի որոշմամբ Սամվել Ալեքսանյանը պարգեւատրվեց «Զինվոր հայրենյաց» շքանշանով: «Ցանկացած մարդ չի կարող պարգեւատրվել այդ մեդալով, քանզի սա երախտագիտության մեդալ է, որը ստեղծված է սեւազգեստ մայրերի ձեռքով: Մեդալի խորհրդանիշն այն է, որ պետք է լինեն մեր ազգին, մեր ժողովրդին պահապան. նրանցից մեկը` զինվոր հայրենյաց, Սամվել Ալեքսանյանն էր, որ պարգեւատրվեց»,- ասաց համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

PrevPhoto
NextPhoto

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930