Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանի դեմ բերված բողոքը մերժվել է

Նոյեմբեր 28,2013 11:03

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը դատավորներ Դանիել Խաչատրյանի նախագահությամբ, Ն.Տավարացյանի եւ Ս.Միքայելյանի մասնակցությամբ երեկ մերժել է «Մատաղիսի գործով» արդարացվածներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի բողոքն ԱԺ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դեմ:

Արդարացվածները պահանջում էին հուլիսի 16-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի դատական ակտը բեկանել:

Սակայն այն ոչ միայն չբեկանվեց, այլ երեկվանից մտավ օրինական ուժի մեջ: «Մատաղիսի գործով» արդարացվածներ Արայիկ Զալյանը,Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը դիմել էին դատարան Գագիկ Ջհանգիրյանի դեմ` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման (վիրավորանքի եւ զրպարտության համար 300 000-ական դրամ), հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ասել էր «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «դրանք մարդասպան են» (www.aravot.am) », «դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը» (www.lragir.am): ԱԺ պատգամավորի ներկայացուցիչ, փաստաբան վահե Հովսեփյանն էլ պնդել էր, առարկելով.« Ջհանգիրյանն իր կողմից արված հայտարարությունով դիտավորություն չի ունեցել հայցվորներին վիրավորանք հասցնելու և զրպարտելու»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930