Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ նիստում քննարկել են Պուտինի հայաստանյան այցն ու նախատեսվող ցույցերը

Նոյեմբեր 22,2013 23:16

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում չեն շրջանցել  նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցը  եւ այդ կապակցությամբ նախատեսված բողոքի ակցիաները:

«Կուսակցությունը գտնում է, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է,  եւ մենք, որպես Հայաստանի հանրապետության իշխող քաղաքական ուժ շահագրգռված ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները զարգանան՝  թե հումանիտար, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային, թե ռազմական ոլորտներում եւ կարծում եմ, որ այդ երեւույթը երկուստեք է»,- նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա, Հայաստանն ունի բազմաթիվ գործընկերներ, բարեկամներ, բայց. «Մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, եւ մենք պետք է շարունակենք դաշնակցային հարաբերութունների զարգացումը, որը ՌԴ նախագահի այցից հետո կարծում եմ՝  էլ ավելի բարձր մակարդակի վրա կդրվի»:

Պարոն Շարմազանովը, անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շուրջ բարձրացված աղմուկին եւ բողոքի  ցույցերին, ասաց, թե ցույցերին եւ թե օրինական բողոքներին դրական է վերբերում, որովհետեւ Հայաստանը ժողովրդավար երկիր է. « Իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքը քննարկվել է տարիներ շարունակ բոլոր քաղաքական ուժերի հետ, եւ փոստը այն է, որ ընդունվել է օրենքը ու պետք է մտնի կիրառության մեջ: Շատերը ասում են, որ հասարակության մի հատվածը եւ ընդդիմությունը դեմ է: Կա իշխող կոալիցիա, որը պառլամենտական ընտրությունների ժամանակ ստացել է Հայաստանի բնակչության մեծամասնության քվեն: Դա նշանակում է՝ վստահության մանդատ եւ այն, որ  իմ հասարակության մեծամասնությունը ինձ պատվիրում է իրականացնել իմ կառավարության քաղաքականությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում: Ընդդիմության կարծիքը հարգում եմ, բայց կարծում եմ, որ պետք է սպասեն 2017 թվականին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930