ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը քիչ առաջ ներգրավվեց, որպես պաշտպան: Նա ստանձնեց Շանթ Հարությունյանի պաշտպանությունը:
Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում երկու ժամ է տեւել նրա ու իր պաշտպանյալի հանդիպումը: Ինչպես մեր հետ զրույցի ժամանակ հայտնեց Ինեսա Պետրոսյանը, իրենք զրուցել են պաշտպանության խնդիրների հետ կապված հարցերի շուրջ:
Շանթ Հարությունյանին ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար անհրաժեշտ է դատարանի որոշումը:
Ինեսա Պետրոսյանն ասաց, որ, հավանաբար, առաջիկա երկու օրվա ընթացքում Շանթին տեղափոխեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, միջնորդության քննարկման կապակցությամբ:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ