Արարատ քաղաքի թիվ 18/06 ընտրատեղամասում այժմ ընթանում է քվեաթերթիկների հաշվարկը: Քվեատուփից հանված թերթիկներից որոշները ծալված են, դրանք գրավեցին ներկաներից շատերի ուշադրությունը: Aravot.am-ն արձանագրեց, որ դրանց մեծամասնության վրա քվեարկությունը ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանի օգտին էր: Հանձնաժողովի անդամներից մեկը խիստ անհանգստացավ, որ մենք սկսեցինք լուսանկարել քվեաթերթիկները, բողոքեց, թե միայն Հայկ Հայկյանի օգտին քվեարկված ընտրաթերթիկները ծալված չեն եւ քիչ հետո ցույց տվեց նաեւ Սամվել Բարսեղյանի օգտին քվեարկված մեկ քվեաթերթիկ, որի ծայրը ծալված էր:
Ըստ ներկաների՝ դա Սամվել Բարսեղյանի օգտին քվեարկած երկրորդ այդպիսի քվեաթերթիկն էր:
Ավելացնենք նաեւ, որ հանձնաժողովը ծրարներից մեկից հանեց երեք քվեաթերթիկ, մեկ այլ ծրարից՝ երկու:
Պտտվիր, պտտվիր կառուսել…