Արարատ քաղաքի 18/01 ընտրատեղամասի հանձնաժողովի Լեռնիկ Նալբանդյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընտրատեղամասում ընտրախախտումների դեպքեր չեն արձանագրվել: Միայն խոսեց մի միջադեպի մասին. քաղաքացի էր եկել եւ դիմում է հանձնել, որով նշված էր , թե իր հասցեում՝ Արարատ քաղաքի, Կոմիտաս 12 շենք, 37 բնակարանում, գրանցված են անծանոթ անձինք՝ Արտաշես Գրիգորյան եւ Լեւոն Հարությունյան անուններով: Քաղաքացին պահանջում էր նրանց հանել հաշվառումից եւ թույլ չտալ, որ մասնակցեն քվեարկությանը: Հանձնաժողովի նախագահը բացատրել է քաղաքացուն, որ դիմի ոստիկանություն, քանի որ հանձնաժողովը դրանով չի զբաղվում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ