Արարատ քաղաքի թիվ 18/03 տեղամասում քաղաքացիներից մեկը, ում անունը Գառնիկ Ալեքսյանն էր, տեղամասի հանձնաժողովի նախագահից՝ Խաչիկ Հարությունյանից պահանջում էր՝ անծանոթ մարդուն՝ Կամո Բազիկյանին հանել իր տան հասցեից՝ Խանջյան 28, բնակարան 18: Քաղաքացին իր հետ բերել էր պահանջի մասին դիմում, որը հանձնեց հանձնաժողովի նախագահին: Վերջինս բացատրեց քաղաքացուն, որ ինքը իրավունք չունի ընթացք տալ դիմումին, դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը եւ վերադարձրեց քաղաքացուն:
«Ուզում եմ համոզված լինել, որ էտ մարդը չի ընտրելու»,- ասում էր հանձնաժողովի նախագահին քաղաքացին: «Չի ընտրելու, համոզված եղեք»,- հավատացնում էր հանձնաժողովի նախագահը: Քաղաքացին հավատացնում էր, այդ մարդը իր հասցեին է գրանցված է Խորհրդարանական ընտրություններից, այն ժամանակ էլ է դիմել, խոսացել են իր վրան, բայց հասցեից չեն հանել:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ