Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին հեռախոսով նկարել է իր քվեաթերթիկը

Նոյեմբեր 10,2013 11:44

Այսօր ընթանում են Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրությունները: Aravot.am-ը դեռեւս եղել է երկու տեղամասերում: Առայժմ միջադեպ է գրանցել  քաղաքի 18/07 տեղամասում. քաղաքացին հեռախոսով նկարել է իր քվեաթերթիկը:  «Սա նկատել է  հանձնաժողովի անդամը, այդ մասին հայտնել է ինձ, ես քվեաթերթիկը մարել եմ»,- մեզ ասաց տեղամասի հանձնաժողովի նախագահ Եղյան Հայկը: Ըստ ներկաների՝ քաղաքացին Վարուժան Ղուլյանն էր, քվեարկել էր ՀՀԿ-ի թեկնածու Հայկ Հայկյանին: Դիմել են ոստիկանություն: Ոստիկանությունը ձերբակալել է  քվեարկության կարգը խախտող քաղաքացուն:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆՍԻՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930