Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյանը պատմում է, թե ինչ Շանթ Հարությունյանը հասկացրեց բոլորին (ֆոտոշարք)

Նոյեմբեր 07,2013 20:55

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն իրեն արդեն նոր Հայաստանում է զգում:

«Դեռեւս երկու օր առաջ Հայաստանը լրիվ ուրիշ իրավիճակում էր, հիմա զգացում կա, որ ուրիշ Հայաստանում ենք: Ի՞նչ է փոխվել՝ երիտասարդությունը, որը սպասում էր, որ պետք է իրենց հայրերը փոխեն երկրում ստեղծված իրավիճակն, այսօր ոտքի են կանգնել»,- այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հանրահավաքի ժամանակ  ասաց Աշոտ Մանուչարյանը: Նա նաեւ հայտարարեց, որ առաջիկա  օրերին պետք է որոշել՝ ավագ սերունդը տե՞ր է երիտասարդների պայքարին:

Նրա խոսքով, Հայաստանում բերսպրեդելը համատարած բնույթ է կրում, ու  մարդիկ կարծում են, թե ամեն ինչ իրենց թույլատրված է.«Այս իրավիճակն այլեւս երիտասարդությունը չի հանդուրժում: Նրանք այդ հմտությունը չունեն, որ քաղաքական գործիչների նման երկար պրպտեն, համբերեն, նրանք անմիջական են գործում… երիտասարդությունից առաջ պետք է գնա մեծերի սերունդը, այլապես կստացվի, որ ավագները դավաճանում են ապագա սերունդներին, ոչնչացնում Հայաստանը …Շանթ Հարությունյանը երիտասարդության անունից ասաց՝ վերջ, ոչ մի օր, ոչ մի վայրկյան. այլեւս այս երկրում չենք ապրելու: Շանթը 50-60 տարեկան էլ դառնա, հոգու խորքում նա մնում է նույն շանթիկը, որը շանթահարում է»:

Հետո նաեւ ասաց, որ այսօր ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չունենք, որովհետեւ երիտասարդությունն արդեն  իր հեղափոխությունը հայտարարել է. «Կամ դա թողնում ենք նրանց անփորձությանը, կամ կանգնում ենք երիտասարդների գլխին»:

Նրա խոսքով, Ազատության հրապարակում իրենց հավաքները  ժողովրդին արթնացնելու լավագույն ձեւերից է.«Երբ այստեղ գալիս ենք, գալիս ենք աշխատանքի: Երկիրն  այս վիճակում չի եղել, չպետք է թույլ տալ, որ այս անհեթեթ պտույտը կրկնվի»: Եվ կոչ արեց բոլորին պարբերաբար հավաքվել Ազատության հրապարակում՝ ցույց տալու, թե ով է Հայաստանի տերը:

Պարոն Մանուչարյանի համոզմամբ, Շանթ Հարությունյանն իր հեղափոխությամբ «սիմվոլների լեզվով բան հասկացրեց բոլորին»:

Հետո էլ 70 տարի առաջվա մի դեպք պատմեց. «Երբ ֆաշիզմն  էր իշխում Եվրոպայում, մի գիշեր հույներից մեկը պոկեց ֆաշիզմի դրոշը ու վերջ դրեց ֆաշիզմին… Սիմվոլների լեզվով այդ ֆաշիզմին ասված է՝ ոչ: Բայց պետք է այդ ամենը կատարենք խիստ կազմակերպված»:

Մանուչարյանը դիմեց  նաեւ Ռուսաստանին: Ըստ նրա,  թեեւ Շանթն ուներ հակառուսական տրամադրություններ, սակայն Ռուսաստանը պետք է հասկանա, չպետք է թույլ տա, որ հայ երիտասարդներն ի դեմս Ռուսաստանի թշնամու տեսնի.« Հակառակը, Ռուսաստանը պետք է դառնա բարեկամ: Մյուս երկրներին՝ Հայաստանը համադրման տեղ է, թշնամանքի տեղ չի, այստեղ չկա ՝ կամ-կամ, կա համ- համ: Սա ուղերձ է դրսի երկրներին»:

PrevPhoto
NextPhoto

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. M S says:

    Քանի դեռ Ռուսաստանում իշխում են ֆաշիստները, էդ երկրից ոչ մի լավ բան մի սպասեք: Էդ երկիրը մի կողմից վտարում է ներգաղթյալներին նախկին ԽՍՀՄ երկրներից, մյուս կողմից ամեն գնով խոչընդոտում է այդ երկրների զարգացմանը՝ իր մանկլավիկներին պահելով այդ երկրների իշխանության գլխին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930