Բարեբախտաբար տուժածներ չկան
Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.30-ից մինչեւ 15.30-ը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը: Ավելի քիչ չափով գնդակոծվել է նաեւ Դովեղ գյուղը: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանից տեղեկացանք, որ տուժածներ չկան: Գյուղապետի վկայությամբ՝ ներկայումս Դովեղի ուղղությամբ կրակոցներ չկան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ