Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը պնդում է՝ Սեյրան Օհանյանը խախտում է մարդու իրավունքները

Հոկտեմբեր 30,2013 14:10

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին այս տարվա գարնանային զորակոչի ընթացքում քսան զորակոչիկի հարազատներ են դիմել՝ առողջական խնդիրների գանգատներով:
Այսօր «Նոյան տապան» ակումբում պարոն Սաքունցն ասաց, որ 18 զորակոչիկներից հինգը ճանաչվել են պիտանի շարային ծառայության համար, յոթը՝ պիտանի սահմանափակումով ծառայության համար, չնայած բոլորն էլ առողջական խնդիրներ ունեին: Նրա խոսքով, երկու զորակոչիկի էլ տրամադրվել է տարկետում՝ երեք տարի ժամկետով. «Նրանցից մեկը արդեն մի քանի անգամ տարկետում ստանալուց հետո է ճանաչվել պիտանի զինվորական ծառայությանը, չնայած առողջական վիճակի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»:
Նա նաեւ դժգոհեց, որ զորակոչի կազմակերպման ընթացքում բժշկական համալիր զննություն չի կատարվում, իսկ զննության եզրակացության ակտի բողոքարկման մեխանիզմ էլ օրենսդրության մեջ գոյություն չունի: Պարոն Սաքունցն ասաց, որ օրենքով հստակ չէ՝ ինչպես մի քանի հիվանդության զուգակցության պարագայում պետք է որոշվի զորակոչիկի պիտանիության կարգը. «Առողջական նույն խնդիրների համար տարկետումից հետո նույն զորակոչիիկին ուղարկում են զինծառայության: Անհասկանալի է: Լինում են դեպքեր նաեւ, որ երեք անգամ օրենքով նախատեսված տարկետումից հետո չորրոդ անգամ էլ են տարկետում տալիս»:
Իրավապաշտպանը մարդու իրավունքների կոպիտ խախտում համարեց նաեւ , որ ՊՆ նախարարի հրամանով է կարգավորվում զորակոչիկի պիտանիության հարցը. «Գերատեսչությունը, որը շահագրգռված է զինվոր ունենալու հարցում, չպետք է այդ գործընթացին խառնվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031