ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստը:
Aravot.am-ի տեղեկություններով` նիստի աշխատանքային լեզուն ռուսերենն է. անգամ օրակարգի հայերեն տարբերակը չկա, բնականաբար, նաեւ համաժամանակյա թարգմանություն չկա: Նման կեցվածքը վրդովվեցրել է որոշ պատգամավորների: Մասնավորաբար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ընդվզել է`պահանջելով, որ նիստի ընթացքում ապահովվի հայերեն թարգմանություն` հարգելով ՀՀ Սահմանադրությունը: Նա հիշեցրել է, որ Սահմանադրության համաձայն, ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, ու մանավանդ, որ նիստն ընթանում է ՀՀ ԱԺ-ում, ուստի պարտադիր է, որպեսզի համաժամանակյա թարգմանություն ապահովվի: Քոքոբելյանը նաեւ հայտարարել է, որ ինքը մեծ հարգանք ունի ռուսերեն լեզվի նկատմամբ եւ այդ լեզվով հաղորդակցվելու որեւէ խնդիր չունի, սակայն, հարգելով ՀՀ Սահմանադրությունն ու ինքն իրեն, խոսելու է հայերենով:
Նիստը վարող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասել է, որ Քոքոբելյանի ելույթը կթարգմանվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
վերջի սկիզբն է: ռուսական պրովինցիա ենք դառնում: Շուտով տեղ կհասնենք: Բարի գալուստ դժոխք
Մերը քրիսթմըս․․․ հասանք, իջեք։
Լավ է գոնե Քոքոբելյանը ներկա է եղել, ամոթ մնացածներին…
TONIGHT: In 15 short minutes, we heard on an Armenian TV station, the following new words in the Armenian language
քրիթիքական, տրանսբօրդ, ոքուպացուած, սոցիալական, աքսիա, րազմապազա, հոսբիտալացուած, ֆորմալ, քոնքրէթ, ինթէրվիու, մէսէյճ, աւիացիա, աքդուալ, ինֆորմացիա, ասոսիացման, տէքստ, սովերինութիւն, դիմ, սիցուացիա
!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!