Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետը մեղադրանք ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին

Հոկտեմբեր 29,2013 18:12

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց, որ Արարատի ցեմենտի գործարանում աշխատանքից ազատել են այն աշխատակիցներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արարատի քաղաքապետի ընտրություններում աջակցել ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանին:

«Արդեն ցեմենտի գործարանի երկու աշխատակից ինձ դիմում են ներկայացրել»,- ասաց մարզպետը: Հիշեցնենք, որ Արարատի ցեմենտի գործարանը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Արարատի քաղաքապետ թեկնածուների թվում կա նաև ԲՀԿ ներկայացուցիչ: Մարզպետը նշեց, որ ամեն ինչ անելու է՝ արդար ընտրություններ անցկացնելու համար: «Հայկ Հայկյանը մեծ հեղինակություն ունի և հաղթելու մեծ շանսեր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արարատի քաղաքապետի ընտրությունները կայանալու են նոյեմբերի 10-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031