Լրահոս
Օրվա լրահոսը

Վազաշենի ճանապարհին նորից կրակոցներ են եղել

Հոկտեմբեր 23,2013 18:23

Տավուշի մարզի սահմանամերձ  Վազաշեն գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ հոկտեմբերի 23-ին մինչեւ կեսօր եւ կեսօրից հետո ադրբեջանական զինուժը գնդակոծել է դեպի Բերդ տանող հանրապետական նշանակության  ավտոճանապարհը, որտեղ նախօրեին ադրբեջանական գնդակոծության հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել ժամկետային 3 զինծառայող: Դեռեւս փակ է Իջեւան-Բերդ ավտոճանապարհը, երթեւեկությունը կատարվում է  Տավուշի մարզկենտրոնից Բերդ տանող շրջանցիկ, Գանձաքար գյուղով ձգվող ճանապարհով:

Հոկտեմբերի 23-ին զինվորականները եղել են Վազաշենի տարածքում, ուսումնասիրել ադրբեջանական գնդակոծության թիրախ հանդիսացած ճանապարհահատվածը  տեղափոխելու, այն անվտանգ տեղանքով անցկացնելու հնարավորությունը: Վազաշենի բնակիչներն ասացին, որ ճանապարհի այդ հատվածը տեղափոխելուց հետո  ոչ ամբողջությամբ, սակայն 90 տոկոսով կարելի է  ապահովել երթեւեկության անվտանգությունը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. arkadi says:

    Զինորականները նոր ֆայմեցին?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031