ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. նախընտրական ծրագրի շրջանակներում, պետական բյուջեի 165 միլիոն դրամով, 2008-2013 թթ. Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտը վերակառուցվեց, խաղադաշտին կից կառուցվեց երկհարկանի շինություն, որտեղ մարզիկները կարող են զգեստափոխվել, հանգստանալ: Ընդարձակված խաղադաշտն ունի 100x 64 մ չափսեր:
Հոկտեմբերի 18-ին կայացավ մարզադաշտի հանդիսավոր վերաբացումը: Նշենք, որ մարզադաշտն ունի ընդամենը մի քանի տասնյակ նստատեղ:
Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ նախագիծ է արվում մարզասերների 1500 նստատեղ կառուցելու համար:
Մարզադաշտի վերաբացման միջոցառման ժամանակ հնչեցին ելույթներ, հանդես եկան Նոյեմբերյան քաղաքի պարի 2 խմբերի սաները , կայացան ֆուտբոլային 2 հանդիպումներ, այդ խաղերում աչքի ընկածները պարգեւատրվեցին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ