Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր Կոմիտասը կառավարության շենքի առջեւ բողոքում է «գենդերի մասին օրենքից» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2013 13:27

Ert_0796 Ert_0795 Ert_0690«Ոչ գենդերային օրենքին, ոչ այլասերմանը, հանուն հայ ընտանիքի, հանուն հայ երեխաների, հանուն մեր երեխաների»,- կոչերով այսօր «Ոչ գենդերային այլասերման» նախաձեռնությունը երթով գնաց դեպի կառավարության շենք:

Ինչպես արդեն նշել էինք՝ մի խումբ հոգեւորականներ միացել էին նախաձեռնության անդամների բողոքի երթին եւ կառավարության շենքի դիմաց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը դատապարտեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին», հայտնի գենդերային օրենսդրական նախաձեռնությունը:

Ըստ նրա, այդ օրենսդրական փաթեթը եվրոպական կամ արեւմտյան արժեքների հետ առնչություն չունի. «Սա երկունքն է որոշ անձանց, որոնց նպատակն է ազգերի այլասերումը: Որովհետեւ բարոյականությանը չհամապատասխանող որոշում է սա, որը գնում է ոչ միայն աստվածային կամքի հակառակ, այլեւ բնության կամքին հակառակ… Գենդերային օրենքին տուրք տալով՝ մենք ճանապարհ ենք հարթում մեր ազգային գոյատեւմանն ու ոչնչացմանը: Մենք այստեղ ենք ոչ թե նրա համար, որ ասենք միայն երեք հազար հոգի է ստորագրել, իսկ մնացածը համաձայն են այդ գաղափարին, այստեղ ենք, որ մեր ձայնը բարձրացնենք ողջ հայ ժողովրդի անունից»:

Հայր Կոմիտասի խոսքով, իրենք եկել են ոչ թե միայն բողոքի ձայն, այլեւ սթափության ձայն բարձրացնելու. «Դա է պահանջում մեզնից բարոյականությունը, քրիստոնեությունը… Գենդեր կարող է որպես օրենք թղթի վրա գրվել, բայց կյանքի չկոչվել: Մեր ընտանիքներում, դժբախտաբար, թույլ ենք տալիս ամեն տեսակի այլասերություն, ամեն տեսակի աղանդներ , էմո շարժումը մտնում է մեր մեջ եւ այլասերում են ազգային դեմքը… Մեր ձայնն այսօր ուղղված է մեր խղճին, որ ոչ մեկը թույլ չտա իր հարազատին այլասերության ճանապարհը բռնել»:

Մանրամասները տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայր Կոմիտասը բա Նավասարդ Կճոյանների «գոյություն չունեցող» օֆշորային բիզնեսների ու ադամանդների դե՞մ պիտի բողոքեր: Դե բա իրենց էլ է չէ՞ ՀԵՇՏ ԹԻՐԱԽ պետք՝ ուշադրությունը եկեղեցուց շեղելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031