Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին զայրացրել է Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը:
«Ունենք Սաքունցներ եւ Բալայաններ: Այդ մարդիկ անում են իրենց կարծիքով բարի գործ: Բայց երկուսն էլ մեր ազգային արժանապատվությանը դեմ են: Սաքունցները, դրամաշնորհ ստանալով, ասում են` ոչինչ, թող մեկն էլ այլասերված լինի, գնա պսակվի: Բալայանն էլ ասում է` ցավդ տանեմ, եթիմ ենք , մեզ տեր դարձեք: Դե թող էդ դեպքում բոլոր էդպես մտածողները իրենց կանանց համար առողջ տղամարդ բերեն դրսից, գետինը չե՞ն մտնում: Էդքան տղերքը գնացին Եռաբլուրվեցին:
Բայց ցավալի է` ուրեմն ինչքան վատ է այս երկրի իշխանավորների վիճակը, որ Զորի Բալայանին նման նամակ են գրել տվել: Զորի Բալայանն ինքն իրենով միշտ ոչ ոք է եղել, որ նման նամակ գրեր: Հրահանգել են՝ գրել է էդ նամակը, այսինքն՝ ռուսների մոտ մեր տղերքի գործերը լավ չեն», -Aravot.am-ին ասաց պարոն Սարգսյանը:
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունների ոտքի տակից հողը փախչում է եւ ճարահատյալ Բալայաններ են գտնում Ռուսաստանին հաճոյանալու համար:
Կարդացեք նաև
Բայց պարոն Սարգսյանը չի կարծում, որ Պուտինը լուրջ կվերաբերվի Բալայանի նամակին. «Ես Ռուսաստանին մի քիչ ավելի խելոք եմ գնահատում, քան Զորի Բալայանին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ