Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը՝ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու և դատի տալու մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2013 16:58

«Կողջունեմ այն, որ ՀՀԿ-ն խնդիրները փորձի դատական ճանապարհով, այլ ոչ թե ոչ իրավական»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ-ն արդյոք դատական hայց կներկայացնի՞ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին խաղատանը գումար տանուլ տալու մասին հարց հղելու կապակցությամբ, այսպես պատասխանեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը կարծիք էր հայտնել, թե «ՀՀԿ-ն ճիշտ կանի դատի տա Զարուհի Փոստանջյանին և պատիվ պահանջի նախագահի համար»:

Շարունակելով միտքը՝ պարոն Սաքունցը նշեց. «ՀՀ-ում թող ձևավորվի մշակույթ, որ հարցերը ոչ թե բռնությամբ ու սպանությամբ լուծվեն, այլ իրավական հարթության վրա»:

Մեր հարցին՝ արդյոք Զարուհի Փոստանջյանը ոչ իրավաչափ քա՞յլ է արել. «Իմ համոզմամբ՝ Զարուհին իրականացրել է իր իրավունքը կարծիք արտահայտելու և հարց տալու՝ որպես քաղաքական գործիչ: Եթե իրենք գտնում են, որ հարցի ու կարծիք արտահայտելու մեջ կա նվաստացուցիչ վերաբերմունք, ապա դա նաև իրենց իրավունքն է դատական պրոցեսում սկսել վիճարկել այն: Ես ողջունում եմ, որ հարցերը լուծվում են դատարաններում, այլ ոչ թե փողոցներում՝ բռնությունների, կոչերի ձևով, ինչպես ՀՀԿ ներկայացուցիչն է խարույկի վրա այրելու հայտարարություն անում: Ես ակնկալում եմ, որ Հանրապետական կուսակցությունը առնվազն գոնե գնահատական տա իր իշխանության ներկայացուցչի կողմից արված նման խայտառակ հայտարարության համար»:

Հիշեցնենք, որ «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մասին այսպիսի կարծիք էր հայտնել. «Նույն Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’Արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031