Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը ժամը 14-ին հրապարակվեց Կենտրոնի ոստիկանության օպերատիվ աշխատակիցներ Արտակ Բարսեղյանի եւ Խաչիկ Բարխուդարյանի քրեական գործով դատավճիռը: Մեղադրողը նրանց համար պահանջել էր 3 տարի ազատազրկում՝ Ռուբեն Հովսեփյանին ոստիկանության բաժնում բռնությունների ենթարկելու հետ կապված:
Քիչ առաջ համաներման ակտը կիրառվեց օպերների նկատմամբ, եւ նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ