Իրենց պաշտոնավարման ժամկետն ավարտվելուց հետո ոչ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ոչ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ամիսներ շարունակ չէին նշանակվում այլ պաշտոնի:
Վերջինս միայն սեպտեմբերի վերջին է անցել այլ աշխատանքի:
Գրիգոր Ամալյանը հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունը, որ ինքը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) փակ բաժնետիրական ընկերության ղեկավար:
Նշենք, որ ՀՀՌՑ-ն 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն է, որի գործունեության հիմնական ուղղություններն են.
Կարդացեք նաև
ընկերության տեխնիկական միջոցների շահագործմամբ հեռուստառադիոհաղորդումների (ծրագրերի) հեռարձակման և հեռահաղորդման ծառայությունների մատուցում
ընկերության կայաններում տեղակայված` հեռուստառադիոընկերությունների, կապի օպերատորներին և այլ կազմակերպությունների տեխնիկական միջոցների սպասարկման ծառայությունների մատուցում
կապի ոլորտի քաղաքաշինական փաստաթղթերի մշակում
կապի ոլորտի շինարարության իրականացում
թվային հեռուստառադիոհեռարձակման հանրապետական ցանցի կառուցում, պահպանում և շահագործում
տեխնիկական առաջադրանքների կազմում: