Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ բյուրոյում քննարկվել է Զարուհի Փոստանջյանի հարցը

Հոկտեմբեր 04,2013 22:20

Aravot.am-ի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ մի՞թե Վեհաժողովի անդամը կարող է հետապնդվել ԵԽԽՎ-ում հայտնած կարծիքների կամ հնչեցրած հարցերի համար: Կանխատեսելի չէ՞, որ Հայաստանի այս քայլը կարժանանա հակազդեցության Վեհաժողովում, ինչպես նախկինում եղել է Շավարշ Քոչարյանի եւ նույն Զարուհի Փոստանջյանի պարագայում, երբ նրանց առնչությամբ պատվիրակությունում եղան փոփոխություններ:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կանխատեսելի չէ: Ավելին` հարցի վերաբերյալ արձագանքն այստեղ ծայրահեղ բացասական է: Բացի այդ, անդամների ստվար մի զանգված համարում է, որ այս պարագայում իրական ընդդիմության ձայնը չի հնչում»:

Զարուհի Փոստանջյանն այսօր դիմել էր ԵԽԽՎ բյուրոյի անդամներին: Եվ բյուրոյում քննարկվել է հարցը Սամեդ Սեիդովի առաջարկությամբ: Հիշեցնենք, որ Սեիդովը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն է:

Զարուհի Փոստանջյանը դիմել է նաեւ ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցանկանում է հեռացնել իրեն հայկական պատվիրակությունից նախագահ Սերժ Սարգսյանին տված հարցի պատճառով։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է տիկին Փոստանջյանը՝ ինքը հանձնաժողովից պարզաբանումներ է ստացել, որ Աբրահամյանը իրավասու չէ փոփոխություններ կատարել հայկական պատվիրակության կազմում, որովհետև պատվիրակության կազմն արդեն հաստատված է, և եթե Աբրահամյանը փորձի խոչընդոտել իր գործունեությունը, ապա կլինի արձագանք հենց ԵԽ-ից։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Աբրահամյանը հետագայում էլ չի կարող իրեն հեռացնել հայկական պատվիրակությունից, քանի որ ԵԽԽՎ-ում պետք է ներկայացված լինեն Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Եթե հաջորդ տարվա հունվարին, երբ կհաստատվի նոր պատվիրակության կազմն ու լիազորությունները, լինեն խնդիրներ, այն ժամանակ էլ եվրոպական այդ կառույցը կարձագանքի:

Նշենք նաեւ, որ ԵԽԽՎ շենքի մոտ բողոքի ցույցի նախաձեռնողները Զարուհի Փոստանջյանի առնչությամբ դիմել են ԵԽ գլխավոր քարտուղարին եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին:Scan0001

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Ստորագրությունը և ձեռագիրը, սովորաբար, շատ բան են ասում տվյալ մարդու էության մասին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031