Այս պահին մինչ Ստրասբուրգում ԵԽ շենքի դիմաց հայ ցուցարարները «Սերժիկ հեռացիր են» գոռում, մոտ 50 ոստիկանական միկրոավտոբուսներ շրջափակել են ԵԽ շենքը, 500-ի հասնող ոստիկաններ վերահսկում են տարածքն ու ցուցարարներին: Այս մասին Aravot.am-ին պատմեց ցուցարարների կողքին գտնվող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա չի կարծում, որ հայ ցուցարարներն իրենց բողոքի ակցիայով վարկաբեկում են Հայաստանը: «Սերժ Սարգսյանն այսօր չի ներկայացնում հայ ժողովրդին եւ հենց նա առաջին վարկաբեկողներից մեկն է, որ հազարավոր հայեր այստեղի կառավարությունից են հայցում իրենց իրավունքների պաշտպանությունը: Սերժ Սարգսյանն է խայտառակում հայ ժողովրդին: Նրա` այստեղ այցելությունը ոչ թե հայ ժողովրդի ներկայությունն է ապահովում, այլ ինքը՝ որպես Ռուսաստանի գուբեռնատոր, իր անձն է այստեղ ներկայացնում: Նա հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանը նաեւ ասաց, որ այս ընթացքում ԵԽԽՎ պատվիրակները մոտենում ու հետաքրքրվում են իրենց ակցիայի պահանջներով, լսում ցուցարարների դժգոհությունները:
Զարուհի Փոստանջյանը հերքեց «ՉԻ»-ի հրապարակումը, թե Ստրասբուրգ մեկնած հայկական պատվիրակության անդամներից Դավիթ Հարությունյանը, տեսնելով ԵԽ շենքի դիմաց հավաքված 3-4 ցուցարարին, Զարուհի Փոստանջյանին հորդորել է մի ցուցապաստառ էլ ինքը վերցնի, կանգնի ցուցարարների կողքին, որ շատ երեւան. «Չգիտեմ՝ Դավիթ Հարությունյանը որտե՞ղ է տեսել քիչ ցուցարար, ինձ նման բան չի ասել եւ չէր էլ համարձակվի ասել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սերժիկը պետք է հեռանա, բայց որ դուք էլ վաճառված եք դա էլ պետքա փաստել: Կեղծ ընդիմություն պետք չի խաղալ:
սրա կեղցը որն է? նա որ քաջություն ունի կանգնեց ասավ թե ով ով է հա? Չգիտեմ կեղց ինչ ի նկատի ունեք բայց ապրի Զարուհին 9 միլյոն հայի սրտից խոսաց :
առավոտ… չէ մի չէ… դու խավար եք եղել, ու խավար էլ կմնաք, բարոն Աբրահամյան
Սարգսյանն աչքիս լույսի չի, բայց չի կարելի օտար հողում երկրի խորհրդանիշերից մեկին այդպես վարկաբեկել:Հիմա ո~նց են հրճվում մեր թշնամիները:Իսկ այդ Զարուհի կոչվածի ուզածն ի՞նչ է:Համայն աշխարհով խայտառակությո՞ւն:Տուն-տեղ, երեխա չունի՞:Սա էլ ,,Ժառանգության,, бетерн է:
1.Թող որ մենք ողջ աշխարհում խայտառակ եղած լինենք, բայց թող իմ երկրի ներսում արդարություն տիրի ու սոված մարդ չլինի:
2.Ցուցարարները ճիշտ են անում, ու իրենց արածից վնաս չկա: Մեր պետությունը էս կառավարության պատճառով առանձնակի հեղինակություն չունի միջազգային ասպարեզում, որ մեկ էլ էտ հեղինակության վնասեն:
3. Զարուհի Փոստանջյանի ծախված լինելուն չեմ հավատում: Կարող է առանձնապես խելքով չի փայլում, բայց ծախված էլ չի:
Միանշանակ իրավացի եք : Լավ են անում , ՉԻՇՏ են անում , ապրեն իրանք : Ինճ սերժը կարող է իր թայֆով մի ամբողջ ազգի ստորացնի ազգը չի կարող ամոթանք տալ նրան : Կամ ինչ հիմար ու անհեթեթ կարծիքներ են հայտնում թե երկրի հարցը երկրի ներսում են քննարկում : Տենց բան չկա մի պարզ պատճառով ես անձը սաղ ազգին քշում է հայաստանում մնացել են մի քանի հոգի նրանք ել ամեն կերպ պայքարում են հայաստանում իսկ Ստրասբուրգում սերժի դեմ պայքարում են նրանք ով ՍՏԻՊՎԱԾ լքել է հայրենիքը ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՊՐԵՆ ԻՐԱՆՔ
Փոստսնջյանը Րաֆֆիի կուսակիցը չի՞:Րաֆֆին ողջ ժողովրդին ոտքի հանեց, հուսախաբ արեց, փոշիացրեց ընդդիմությունն ու մի կողմ քաշվեց:Ծախվածությունն էլ ինչպե՞ս է լինում:
Խայտառակություն՝, դեռ նոր եք տեսնելու: Զարուհու ուզածն այն է, որ ձեր նման աննամուսները, որոնք քծնելով, լռելով, շողոքորթելով՝ իբր երկրի պատիվն են պահում, այն երկրի, որը օր-օրի անդունդ է գլորվում: Երկրի խորհրդանիշը,՝ ոչ թե չնտրված նախագահ կոչեցյալը պետք է լինի,
այլ Գյումրիում երկրաշաժից հետո քարրորդ դար տնակներում ծվարած 4500 ընտանիքները, որոնցից ովքեր ծնվել են այդ տնակներում, կեսից ավել տղաները ի վիճակի չեն զինվորական պարտք կատարելու, ունենալով ամենատարբեր խռոնիկական հիվանդություններ: Ձեզանից որևէ մեկը եղե՞լ է Կապանում, Քաջարանում, տեսե՞լ է Արծվանիկի պոչամբարը, եղե՞լ է Թեղուտում, տեսե՞լ է ինչ է կատարվում այդ հրաշք բնության հետ, և այնտեղ ապրող մարդկանց, ովքեր արժանի են մեզնից ոչ պակաս արժանավյել ապրելու, սակայն շատ ծանր վիճակում են, քանի որ չգիտենք թե այս աստղաբախշական գումարները ուր են գնում, որնոց թիվը բացի մի երկու ավազակ հանցագործից, ոչ ոք չգիտի: Եթե ասեմ մի քիչ Հայ եղեք, ապա այն կհչի բազմանշանակ, բայց միանշանակ,՝ մի քիչ մարդ եղեք, և միայն ձեր նստատեղերի մասին մի մտածեք, նայեք շուրջներդ ինչ է կատարվում: Իսկ Արամ Աբրահամյանի խավարության մասին գրող Հակոբը՝ հաստատ իր անուն ազգանունն էլ է տառասխալներով գրում: հակոբ հլա քեզ նայի, նոր խոսա
Արամ Աբրահամյանի մասին, որը ոչ մեկիս պահպանի կարիքը չունի, բայց հանուն արդարության
պետք է խոնարհվել՝ այսպիսի մարդկանց:
Իսկ Զարուհու մասին կասեմ հետևյալը
Ազգիդ անձնվեր, դու վեհ Զարուհի,
Անչափ կանացի, քնքուշ հայուհի,
Դու ըմբոստ դահիճ, անարդարության,
Հույսն ու պարծանքը, համայն հայության:
Թող աստվասը քեզ, լինի պահապան,
Դու անելիքներ ունես անսահման,
Չե՞ որ հայ հողում շատ մոլախոտեր,
Դարձել են մի բուռ հայոց երկրի տեր:
Կանցնի եռեսուն, քառասուն տարի,
Ժողովուրդտ քեզ մայր կհամարի,
Ամեն առիթով՝ ձեռքդ համբուրի,
Որպես իր մայրի, որպես իր քույրի:
այդ սեռժիկն է? մեր սիմվոլը,գժվելեք ինչ է? Զարուհին իրավացի է.սեռժը իր նման մեկին էլ գլխ. դատախազ դրեց,հա ուղղակի դրեց,ջաաաա՜՜՜՜՜ ծախկավ մեր բախչեն…
Մաքսիմի հետ լիովին համամիտ եմ. Դեռ ավելին……..
Հարգելի մարդիկ, հայ մարդիկ, երբ պիտի վերջապես ի վիճակի լինենք իրարից զանազանելու սահմանափակ, անհեռատես գավառամտությունը, կողմնապաշտ թայֆաբազությունն ու կեղծ, մորթապաշտ հայրենասիրությունը ճշմարիտ, արժանապատիվ ու մարդավայել ապրելու բնական ցանկությամբ տոգորված հայրենասիրությունից Մայր Հայաստանում. այն է` նախ օրենքի գերակայություն և հնարավորինս ազատ ու բարենպաստ աշխատելու և ստեղծագործելու պայմաններ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար.
Դատարկ խոսքերին ու սին խոստումներին չխաբվենք, գործերին նայենք, գործերն իրենց մասին ամեն ինչ ասում են, վկա վերջի քսան տարվա թալանը, ավերն ու անարդար ու անհավասար պայմանները
Ի վերջո գայլերի նկատմամբ ողորմածությունը, անարդարություն է գառների նկատմամաբ.
Ցավալի է,որ մակերեսային է ձեր մտածողությունը:Խորհրդանիշն անձնագրով Սերժ Սարգսյանը չէ,խորհրդանիշը նախագահի կոչումն է, ինչպես մեր եռագույնն ու գերբը:Սեփական երկրում ինչ ուզում եք ասեք, բայց եվրոպական բարձրագույն մարմնում նման հարց հնչեցնելը դավաճանություն է և՛ դրոշի,՛ և գերբի նկատմամբ:Հասկանալի՛ է:Ինչո՞ւ եք ադրբեջանցի պատվիրակների նման հրճվում:Ինչո՞ւ չեք հրճվում նախագահի ադրբեջանցի պատվիրակի հարցին տված պատասխանից, այն է՝ պատերազմելու դեպքում 20-ի փախարեն 30 տոկոս տարածք կգրավենք:Ինձ ճիշտ հասկացեք, Սարգսյանն իմ երազած նախագահը չէ, բայց…բայց, ինչպես ասում են, սևին սև ասեք, սպիտակին՝ սպիտակ:Ցավալի է, որ արդեն սկսել եք ոտանավորներ ձոնել:
Հարգելի Սպարտակ, պարզապես այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ ընդդիմությանը մի թթու խոսք ասելուց կամ քննադատելուց բոլորը կարծում են, թե սերժամետ եք: Չեն ուզում ընդունել, որ մեր խնդիրները մեզնից բացի ոչ ոքի, ոչ մի եվրոպացու չի հետաքրքրում և որ դրանով ոչ թե Սերժին են խայտառակում, այլ հայի անունը: Սերժը աշխարհին ցավոք հայտնի է որպես Հայաստանի նախագահ:
Զարուհին եթե կաշառված լիներ, նա կաշառված կլիներ Սերժի կողմից և չէր բարձրացնի այս հարցը: Զարուհին ամենահամարձակ և արդար քաղաքական գործիչն է: Իսկ որ Սերժիկը լափում է ու մսխում է հայ ժողովրդի արդար քրտինքը ու իր ժողովրդին ստրուկի նման կեղեքում է, արդեն վաղուց գաղտնիք չէ:
Իսկ ինչ վերաբերվում է հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելուն օտարների մոտ, օտարները վաղուց գիտեն մեր բռնակալ իշխանությունների մասին և հարկավոր չէ ջայլամի կեցվածք ընդունել ավելի ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար:
Հենց ՀՀԿն է սևին սպիտակ ասողը և ժողովրդի արդար պահանջները ոտնահարողը:
ԱՆարդարի դեմ ցանկացած պայքարի ձև է արդար: Նստած մտածում են, թե «դրսում ինչ կմտածեն»: ԿԱՐԵՎՈՐԸ ներսն է. մականունավոր-գողական մաֆիոզները կերան-վերջացրին ազգը.բան չմնաց:
Հայաստանի իշխանությունը զավթված է: Զավթիչ դեմ ամեն գործողություն արդարացված է:
Վարազ Սյունեցի աստված քեզ պահապան:
ԱՆարդարի դեմ ցանկացած պայքարի ձև արդար է:
Հայ պատվիրակության նպատակը ԵԽ-ում մեկն է պաշտպանել Հայաստանի շահերը միջազգային ասպարեզում: Անկախ նրանից ինչպես է ընտրվել Սերժը, նա իր պարտականությունը կատարեց, հատկապես Արցախի հարցում: Զարուհին չկատարեց իր պարտականությունը այդ հարցում, որպես Հայաստանի պատգամավոր, այլ իր չմտածված քայլով (իսկ գուցե և պլանավորված) վնասում էր այդ հարցին: Նույն բանը անում էր նաև թուրք պատգամավորը……
Հարգեցի Մարիամի և Ավետյանի առողջ միտքն ու տրամաբանությունը, որոնց պակասը շատ է զգացվում որոշ մեկնաբանների կողմից:
Որոշ մեկնաբաններ, հատկապես Maxim – ը, ՝՝արջը յոթ երգ գիտի յոթն էլ տանձի մասին՛՛ սկզբունքով են մոտենում: Հարկավոր է լինել օբեկտիվ, լավին՝ լավ, վատին վատ ասել: Իսկ Զարուհու ասածը, եթե անգամ ճշմարտություն է, դա օգոտ չբերեց Հայաստանին,եթե չխոսենք վնասի մասին: