Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական թեկնածուի նախընտրական շտաբի պետը հերքում է ընտրակաշառք բաժանելու տեղեկությունը

Սեպտեմբեր 29,2013 17:22

«Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանը քիչ առաջ տեղեկացրել էր, որ բնակիչներից բազմաթիվ ահազանգեր է ստացել ՀՀԿ թեկնածուի մարդկանց կողմից քաղաքի տարբեր թաղամասերում բաժանվող ընտրակաշառքի վերաբերյալ: ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանի նախընտրական շտաբի պետ Նորայր Հարությունյանը հերքեց այդ տեղեկատվությունը` նշելով, որ դրանք ընդամենը ասեկոսեներ են եւ իրականության հետ ընդհանրապես կապ չունեն: «Դրանք ասեկոսեներ են, չեն համապատասխանում իրականությանը, մինչեւ ընտրություններն էլ էին ասում նման բաներ, բնական է հակառակորդ թեկնածուները միշտ ընտրություններում նման հայտարարություններ են անում: Ես ինքս այսօր շրջել եմ ընտրատեղամասերով, ընտրակաշառք բաժանելու դեպքեր չեմ տեսել անձամբ: Եթե իրենք տեսել են, ունեն փաստեր`թող դիմեն ոստիկանություն, որ պատժեն այդ մարդկանց», -պարզաբանեց պարոն Հարությունյանը: Նա նաեւ հերյուրանք համարեց ոչխար մորթելու եւ ընտրակաշառքի փոխարեն ոչխարի միս բաժանելու մասին հնչեցված հայտարարությունը: «Ես ոչխար մորթելու մասին չեմ լսել: Եթե նման բան է եղել, ինչո՞ւ որեւէ մեկը չի եկել ասել, որ պարոն Հարությունյան ոչխար եմ մորթել կամ կով եմ մորթել էդ  միսն եմ բերել, վերցրեք», – հավելեց պարոն Հարությունյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur says:

    Ինչպես ասում են վերջապես նագլիությունն էլ չափ ու սահման պետք է ունենա: Էս ՀՀԿ-ն լրիվ իրեն կորցրել է:

  2. Maxim says:

    Շատ լավ են արել, ընտրակաշառք են բաժանել: Որ մարդը պատրաստ է իրեն վաճառելու, ուրեմն
    ընտրակաշառքով ձայն գնելը՝ դեռ քիչ է: Նման մարդկանց հատկապես որ ընտրակաշառք բաժանողը
    անառակաբարո կուսակցությունից է, և պատրաստ է հանուն աթոռի,՝ ամեն ինչ էլ բաժանել, նրանց
    երկու կողմերին ցանկացած միջամտություն ավելորդ է:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ոնց որ թե պիտի ասեր.«հա,կաշառք ենք բաժանել»:Պարզ չի՞,որ պիտի ժխտի:

    Մի կիսագրագետ օլիգարխի դղյակում ու դղյակի շուրջ 100 կամերա կա տեղադրված: Թող ԳՈՄԵ դրա կեսն էլ ընտրատեղամասերում ու շրջակայքում տեղադրեն. թեկուզ ժամանակավորապես:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30